Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում մարդկանց մի խումբ կա, որը ասես մերձբալթյան երկրներից կամ էլ այսօրեական Ուկրաինայից լինի՝ հիստերիկ ռուսատյացության դրսևորումների առումով։ Հիրավի, ի՜նչ լինի-չլինի, մեկ էլ վայնասունները սկսվում են։ Կիսելյովն է ինչ-որ բան ասում՝ վայնասուն, ՌԴ դեսպանն է ինչ-որ բան ասում՝ վայնասուն, հիմա էլ Ռիժկովն ա շատ տակտով արձանագրել, թե ինչ բառդակ ենք սարքել մենք Արցախյան հարցը՝ էլի վայնասուն։

Նախ, հիշենք, թե ինչ է ասել Ռիժկովը. Ղրիմի հետ Ղարաբաղը մի համեմատեք, Ղրիմի հետ ամեն ինչ պարզ է, իսկ Ղարաբաղի հետ չէ։ Այլ կերպ ասած՝ «Մենք Ղրիմը վերցրել ենք ու մարսում ենք, իսկ դուք, միացում գոռալով, անկախություն հայտարարիք, հետո էդ անկախությունը ինքներդ չճանաչելով՝ սկսեցիք ուրիշներից դա ակնկալել, ընդ որում՝ անկախացնելով Ղարաբաղը դուրս բերեցիք բանակցային գործընթացից»։ Բա ճիշտ է ասում մարդը, կարո՞ղ է ինքներս չենք եփել այս շիլափլավը։

Հիմա հիստերիկ կոնվուլսիաների մեջ գտնվող տարբեր լրագրողիկների, քաղաքական գործչիկների, հասարակական ակտիվիստիկների ու դիվանային պատրիոտիկների մասին. էդ որ բերաններդ տենց կիլոմետրերով բացել եք ու ինչ ձեր մաղձոտ ուղեղներին փչում ա՝ հանձնում եք ինտերնետ՝ հանրության դատին, մի պահ ինքներդ ձեզ հարցրե՞լ եք, թե ով եք դուք, ու ով է Ռիժկովը։ Բացի նրանից, որ նա ՀՀ Ազգային հերոս է... Դուք նրա 1/1000-րդի չափ արած ունե՞ք էս երկրի ու էս ժողովրդի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել