Lragir.am-ը գրում է.

Կիրակնօրյա նոթեր

Ռուսաստանը համաշխարհային առաքելություն ունի՝ ժամանակ առ ժամանակ սա սևեռուն գաղափար է դառնում Կրեմլում ու հռչակվում երկրով մեկ։ Մի առաքելություն Ռուսաստանը հաստատ ունի։ Երբ աշխարհի... կամ, առնվազն, Եվրոպայի բարգավաճումն ու խաղաղությունը թվում են անսասան, Ռուսաստանն ամեն ինչ խառնում է իրար։ 
Մարդու կատակելն էլ չի գալիս, որովհետև ամեն անգամ արյուն է թափվում, ու էս շաբաթ էլ, հերթական անգամ, Պուտինն ատոմային հրթիռներով սպառնաց Արևմուտքին, «Վալդայի ակումբի» հավաքից, բայց նաև էնքան զվարճալի բաներ են կատարվում էդ երկրում, որ խեղճ Օրվելը գերեզմանում շուռ կգար։
Անցած շաբաթ Մոսկվայում լույս տեսավ մի զարմանալի գիրք։ «Թե ինչպես եղավ, որ խիզախ ռուբլին հաղթեց խորամանկ դոլարին»։ Սկզբում թվաց կատակ է, որովհետև մինչև գիրքը տպարանից հասներ գրախանութ, ռուբլին անկման ևս մի քանի պատմական շեմ կհաղթահարեր։ Բայց ճշտեցի. իսկապես նման գիրք հրատարակվել է, գինը՝ 515 ռուբլի, 24 էջ, այսինքն, մեկ էջը՝ մոտ կես դոլար։ Երևի հաշվարկը հենց էդպես էլ արվել է, որ մինչև գիրքը վաճառվի, մի ռուբլին կարժենա մի դոլար, ու հեղինակը կդառնա դոլարով միլիոնատեր։
Շաբաթ օրն էլ Միխալկովը մի ժամ պատմում էր իր անձնական օգտագործման «Բեսոգոն» հաղորդման մեջ, թե ոնց «Արևի հարված» նոր ֆիլմը, որի գործողությունները կատարվում են Վոլգայի ափին, XX դարի սկզբին, նկարահանել է … Շվեյցարիայում։ Որովհետև... անվավոր շոգենավ միայն էնտեղ է պահպանվել։ Եվ Ռուսաստանից 100 (հարյուր) հեռագնա մեծ բեռնատար դեկորներ են տարել, որ անցյալ դարասկզբի միջավայր ստանան։ Հասկանալի է, որ գնացել են նաև բոլոր դերասանները, նկարահանող խումբը։ Ցանկացած ֆիլմարտադրող ուղեղի կաթված կստանար բյուջեի նման վատնումից՝ անվավոր 10 շոգենավ կարելի էր սարքել էդ գումարով ու ամեն ինչ նկարել Վոլգայի ափին, բնական ռուսական միջավայրում։ Բայց քանի որ Միխալկովի պրոդյուսորը Վլադիմիր Վլադիմիրովիչն է, մի քանի տասնյակ ($24) միլիոն դոլարն ինչ է, որ ափսոսան, որպեսզի Միխալկովը քեֆ քաշի Շվեյցարիայում։ Չէ որ մնացած ժամանակ «Բեսոգոն» հաղորդմանը մենակ նստած համոզում է, որ ուզբեկները, տաջիկները, հայերը ներքուստ ռուս են, բայց դա դեռ չեն գիտակցում։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել