
Արվեստը մրցակցում է իրականության հետ նույնիսկ այն դեպքերում, երբ հնազանդորեն վերարտադրում է այն: Ինչը նշանակում է «ոչ-ոքի», եթե խոսենք շախմատային կամ ֆուտբոլային մեկնաբանների լեզվով: Բայց կարողանում է նաև հաղթական հաշիվ գրանցել իր օգտին, եթե համարձակորեն վերակերտում է իրականությունը՝ դառնալով Հոֆման կամ Մարկես, Արշիլ Գորկի կամ Բոսխ, Բերգման, Փարաջանով կամ Կուստուրիցա... Իսկ ե՞րբ է պարտվում արվեստը: Հավանաբար, երբ չի մրցակցում, այլ ընդամենը քարշ է գալիս իրականության հետևից:
Դավիթ ՄՈւՐԱԴՅԱՆ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/susanna.zoranyan/posts/546667585467071?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



