1000868_3

1in.am-ը գրում է.

Այս տարվա հունվար ամսից մինչև օգոստոս Ռուսաստանից արտագաղթել է 203.659 մարդ. սրանք «Ռոսստատի» տվյալներն են: Անցած տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից մշտական բնակության է մեկնել 120.756 մարդ:

Ամբողջ անցած տարվա ընթացքում Ռուսաստանից արտագաղթել է 186.382 մարդ: Նախկինում արտագաղթողների ավելի մեծ ցուցանիշ է գրանցվել միայն 1999թ., երբ երկիրը լքել է 214.963 մարդ՝ գրում է tvrain.ru-ն:

Այսպիսով՝ այս տարվա ութ ամիսների ընթացքում երկիրը լքել է ավելի շատ մարդ, քան Վլադիմիր Պուտինի կառավարման օրոք ցանկացած լիարժեք տարվա ընթացքում:

Վերոնշյալ ութ ամիսներին Ռուսաստան է ժամանել 361.384 մարդ, իսկ 2013թ.՝ 315.350:

Հիմնականում ռուսները մեկնում են ԱՄՆ, Գերմանիա, Կանադա և Ֆինլանդիա:

Մասնագետների խոսքերով՝ երկրից հիմնականում հեռանում են գիտաշխատողներն ու գործարարները:

Անցած տարվա մայիսին երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ռուս մասնագետներին երկրում ոչ ոք ուժով չի պահելու: «Բարի ճանապարհ, ոչ այն իմաստով, որ դուք այստեղ պետք չեք. եթե դուք ընտրել եք այդ ճանապարհը, ապա ինչո՞ւ պետք է մենք բռնենք ձեր ձեռքը»,- ասել էր նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել