Ես ուղղակի խոսքեր չունեմ: Չեմ պատկերացնում ինչքան պետք է տանջվես, որ նման չգերազանցված բառադիների ընդգրկես ցուցակ: Սրանք նեանդրթալցի են, սրանք գանգստեր են, սրանք մարդկային վարք ու կանոն չունեն: Չգիտեն խոսել, օրենք գրել էլ չգիտե: Գիտեն թերևս միայն սպառնալ: Էսպես պետք է լինի, երբ Նեմեցի սպառնալիքները ներվում են: Լավ հա, հասկացանք սպառնալիքի պատճառով քրգործ բացել չեք կարող, բա կուսակցության մակարդակով նկատողություն անել էլ չեք կարո՞ղ: Որ մարդը տեսնի, որ մեխի գլուխ չեք: Որ իրենց իշխող կուսակցությունը իր մաֆիոզ անդամներին սաստել կարող է: Որ սա անարխիայի երկիր չէ: Որ էստեղ օրենքն ու բարոյականությունը գերակայում են մաֆիոզ օրենքներին:
Այս անգամ աչքի է ընկել քրեական աշխարհում հայտնի, ՀՀԿաֆիկացված Թոխմախի Մհերը: Երեկ «Հրապարակի» լրագրողը ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանին առաջարկել է զրուցել: «Չէ, ախպեր, գոհ ու շնորհակալ եմ, շառից-փորձանքից հեռու, էլ ոչ մի հարցազրույց չեմ տալու»:
Պարզվում է` նրան վրդովվեցրել է «Հրապարակի» նախկին հրապարակումներից մեկը: «Իմ լեզվաֆոնդում չկան տենց բառեր»,- ասել է նա: Երբ լրագրողը նկատել է, որ պատգամավորը չի կարող չշփվել լրագրողների հետ, մանավանդ օրենսդրական գործունեությամբ էլ կարծես աչքի չեն ընկնում, Թոխմախի Մհերն անցել է սպառնալիքների. «Չէ, էլ ոչ մի շփում, սրանից հետո լրագրողների հետ ստեղ շփում չկա, մենակ դրսում ուրիշ ձև կշփվենք»: