Cosmo.am-ը գրում է․
Չոր մաշկը ոչ միայն խոնավեցման կարիք ունի, այլ նաև խորը սնուցման: Օգնության կհասնեն բնական միջոցներից պատրաստած դիմակները:
#1
Հավասար չափաբաժնով խառնիր կաթնաշոռը, տաք կաթը, գազարի հյութը և ձիթապտղի յուղը: Լավ խառնիր մինչև ստացվի միատարր զանգված: Հաստ շերտով քսիր դեմքի մաշկին: 15 րոպե անց լվա տաք ջրով: Այս դիմակից հետո ցանկալի է սառույցով տրորել մաշկը:
#2
Եթե մաշկի վրա առկա է թեփոտվածություն, ապա տաքացրու մի փոքր ձիթապտղի յուղ: Թաթախիր նրա մեջ բամբակի շրջանակը և զգուշորեն մերսիր դեմքիդ մաշկը: Մոտ 30 րոպե անց լվա քիչ տաք ջրով:
#3
Ձվով դիմակ. Վերցրու 1 դեղնուց և խառնիր 1 ճ/գ ցանկացած տեսակի բուսական յուղ, կարելի է նաև այնպիսի եթերային յուղեր, ինչպիսիք են խաղողի, դեղձի կամ ծիրանի յուղերը, ավելացրու նաև 1 թ/գ մանրացրած վարսակի փաթիլներ: Ստացած զանգվածը տարածիր դեմքիդ մի փոքր մերսելով: 15 րոպե անց լվա տաք ջրով: Այս դիմակը շատ էֆեկտիվ է թեփոթվածությունը վերացնելու համար: