Newsbook.am-ը գրում է․

Ոստիկանությունն ուսումնասիրում է հեռախոսահամարների և ավտոհամարների որոնմամբ անձանց ինքնությունն ու հասցեն պարզող inchka.am կայքը: NewsBook-ի հետ զրույցում այս մասին ասացին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նշենք, որ թեպետ, կայքի տվյալների բազան 2012 թվականի էր, այնուամենայնիվ, օգտատիրոջը թույլ էր տալիս անձի հեռախոսահամարը կամ ավտոմեքենայի պետհամարանիշը մուտքագրելով` իմանալ` որտեղ է նա գրանցված: Նշենք նաև, որ ներկայումս կայքը չի գործում: Գլխավոր էջում տեղադրված տեքստով այցելուներին առաջարկվում է «Կողմ» կամ «Դեմ» քվեարկել կայքի հետագա ճակատագրի գոյության համար: Տեքստում, մասնավորապես, նշված է. «Ցավոք սրտի, կայքի հետագա ճակատագիրը հարցական է: Ես ցուցադրել էի տեղեկատվության միայն մի մասը, որն իմ կարծիքով` չի համարվում օրենքի խախտում, ինչպես հեռախոսահամարների տնային գրքույկը: Սակայն կան մարդիկ, որոնք կարծում են, որ կայքի պարունակած ինֆորմացիան ունի անօրինական բնույթ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել