Էս մեր կառավարությունը ոնց որ քցող մեկը լինի, որ պարտքով փող ա վերցնում ու չի տալիս։ Էն պարտադիր կուտակայինները, որ ապաշքյարա գանձել էին, Սահմանադարական դատարանը պարզ ասել էր, որ պետք ա վերադարձվեն։ Այսինքն, որ ապրիլից գանձվում էին ֆոնդեր, ֆոնդերը պետք է փոխանցեին այդ գումարները պետբյուջե, իսկ պետբյուջեն՝ հասցեատերերին, ումից որ գանձվել էր։
Հիմա պարզվում ա, որ գումարները պետբյուջե հասել են, բայց այնտեղ էլ մնացել են... Կամ էլ չեն մնացել, բայց քաղաքացիներին չեն հասել։ Ես չեմ հասկանում, թե սա ինչ բեսպրեդել ա, մերը հիմա կառավարությո՞ւն ա, թե ռեկետչիկ...
Գիտե՞ք՝ ինչու են անում դա... Որովհետև բյուջեում փող չկա ու եղած միջոցները չեն հերիքացնում թոշակներ ու աշխատավարձեր բաժանելու համար, դրա համար էլ մեր գրպանն են մտնում վերջին քցողի պես։ Գնացեք ձեր գրպանից լրացրեք պակասը, հանգիստ թողեք մեզ, զզվացրել եք արդեն։