Doctors.am-ը գրում է․
Լիվերփուլի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են աշխատավայրում մարդկանց ունեցած ապրումները: Նախկինում կարծում էին, որ աշխատավայրում դրական տրամադրվածությունն օգտակար է, իսկ բացասական ապրումները բերում են բացասական հետևանքների: Գիտնականները պարզել են, որ միշտ չէ, որ դա այդպես է, հաղորդում է Psych Central պարբերականը:
 
Հաճախ հաշվի չի առնվում այն իրավիճակը, որի դեպքում  աշխատակիցն ունենում է այս կամ այն ապրումը: Օրինակ՝ ղեկավարի կողմից բարոյական նորմի խախտման դեպքում՝կատաղությունը դրսևորվում է որպես անարդարության դեմ պայքարի մաս: Զայրույթի կառուցողական արտահայտումը կօգնի ապագայում կանխել նման դեպքերը: Ի տարբերություն սրա` աշխատակցի ավելորդ ինքնավստահությունը հաճախ հանգեցնում է ինքնագոհության և սեփական պարտականությունների նկատմամբ մակերեսային վերաբերմունքի:
 
Հաստատվել է նաև, որ խմբակային աշխատանքի դեպքում բացասական տրամադրվածությունը բարենպաստ ազդեցություն է ունենում գործունեության արդյունավետության վրա: Խմբի անդամները հաճախ չեն համաձայնվում իրար հետ և ավելի շատ են քննարկում ինչ-ինչ մանրուքներ, ինչը կարող է չափազանց օգտակար լինել: Հետազոտող Դիրկ Լինդեբաումը ասում է. «Թե՛ դրական, թե՛ բացասական ապրումներըակտուլ են, և աշխատավայրում ունենում են գործնական կիրառում»:
 
Հայտնաբերվել է նաև մի հետաքրքիր հակասություն: Որպես վստահության ծառայության օպերատոր աշխատող մարդիկ անում են բարի գործ, օգնում են նրանց, ովքեր հայտնվել են դժվարին իրավիճակում: Սակայն իրական կյանքում մարդիկ խուսափում են նրանց հետ շփումից՝ պայմանավորված որոշակի ստերեոտիպով: Որոշները խուսափում են վստահության ծառայության աշխատակիցներից ստանալ այդ մասնագիտության հետ ասոցացվող էմոցիոնալ լիցքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել