Երեկ, երբ լսում էի նորությունները, որտեղ Ֆրանսիայի նախագահ Օլանդը հորդորել է Սարգսյանին ու Ալիևին, որ «գնացեք, խաղաղություն կնքեք ու հաշտություն, ստատուս քվոն ընդունելի չի»… Հիշեցի իմ գործը, երբ գնում ես դատավորի մոտ, նա լսում է երկու կողմերին, կարդացած է լինում երկու կողմերի՝ իրար դեմ պայքարող կողմերի դոկումենտացիան ու նախ մի բան է ասում, երբ երկու կողմերն իրար հետ մի սենյակում են նստած, հետո դատավորը մի ուրիշ բան է ասում, երբ առանձին-առանձին է նստում ու կողմերի հետ առանձին քննարկում իրենց կողմը, ու անշուշտ, կռահեցիք, երբ առանձին է խոսում, տոնը տարբեր է, Հայաստանի ու Ադրբեջանի պարագայում, քանի որ քաղաքական ու էկոնոմիկ հարց է, Ֆրանսիան երկու կողմին կփորձի ձևացնել, թե իբր իրենց երկիրն իր սիրած կողմն է, որովհետև Ֆրանսիայի շահերը համընկնում են այդ երկրի հետ, էլ կշողոքորթի, էլ ցույց կտա, թե որքա՜ն է ցավում այդ կողմի համար, որ եթե խաղաղություն լինի, որքա՜ն ձեռնատու կլինի ասենք, Ադրբեջանի համար, որ այս պատերազմային վիճակը ավելի ռեսուրսներ է գողանում, քան օգուտ տալիս… Մի խոսքով, ազերիներին մի լավ շողոքորթում է, ու եթե այդ կողմը Ֆրանսիայի շահերից չի, ապա սկսում է սպառնալը, թե, որպես օրինակ, թե իբր Ֆրանսիան ունի տեղեկություն, որ եթե պատերազմ լինի, Ադրբեջանը կկորցնի ինչ-որ ֆանտաստիկ հսկա բնակչություն և այլն…Կկորցնի նավթի արդյունաբերությունը և այլն….
Ահավասիկ, դատավոր երկրների նախագահների դերը, տարբեր երեսները ու տարբեր շահերը…. Իրենք շահում են արբիտրաժի դերում, որով երկու կողմին էլ ներկայանում են որպես «բարեկամ» երկիր՝ որպես շատ հոգատար և այլն…
Արդյունքում, երկու կողմերը գնում են տուն ու մի լավ քննարկում «դատավոր» երկրի պաշտոնյայի մտքերը, տեղեկությունները մյուս կողմի մասին… Ու անշուշտ հաշվի առնում, թե իրենց ժողովուրդը կամ հասարակությունը ինչպես կմարսի «զիջումների» պարտադրանքը…
Անշուշտ, նման պարագաներում ոչ մի համաձայնություն էլ չի լինում, որովհետև հարցը քաղաքական նման պարագաներում դրամը չի, այլ հողը, որի համար միայն պատերազմով են հարցեր լուծում… Վկա Պաղեստինի ու Հրեաների քաղաքական ու հողերի հարցը… Ու մնացած քաղաքական հարցերի վերջնական լուծումները… Օրինակ, եթե Ուկրաինան ունենար ռազմական պոտենցյալը կռվելու Ռուսաստանի դեմ, անպայման կսկսեր պատերազմը Ղրիմի համար… Քանի որ չի կարող, դրա համար էլ այդ հարցը վառ կպահեն, մինչև ի վիճակի կլինեն զենքով ետ վերցնել Ղրիմը, որը կարող է տևել հարյուրավոր կամ հազարավոր տարիներ…