Հատուկ ռուսասերների և պուտինամոլների համար: Ուրեմն՝ էս «փչացած» Եվրամիությունը որոշել է 2015 թվականին Հայաստանին մի քանի միլիոն եվրո հատկացնի, որպեսզի բարելավի Եվրասիական միություն մտնող Հայաստանի մաքսակետերը և մի քանի համայնքների ջրամատակարարման համակարգերը: Ախր էս եվրոպացիք շատ ջղաձգվող ու փիս մարդիկ դուրս եկան: Փոխանակ ռուսների նման գան ու խլեն Հայաստանի ֆինանսական ու մարդկային ռեսուրսները, հակառակն են անում. փող են տալիս, որ բարեկարգվեն երկրի մուտքերը, որ Հայաստան մտնողը բարեկարգված մաքսակետեր տեսնի և ոչ թե ինչ-որ մաքսակետ կոչվող բուդկաներ, որոնց դիմաց տարիներ շարունակ սովորաբար կախված էր լինում պետական բզկտված դրոշը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել