Ավարտվեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Այս անգամ գոնե ադրբեջանական ԶԼՄ-ները շատ ավելի պասիվ էին իրենց գնահատականների մեջ: Բնականաբար, հարևան երկրի որոշ փորձագետներ անդրադարձան այս հանդիպմանը, սակայն գնահատականները, կարելի է ասել, շատ չեն տարբերվում նախորդներից: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես Բաքվի համար սա հերթական, ֆորմալ հանդիպումն էր, որը մեծ հաշվով, որևէ կարևոր հանգուցալուծման այդպես էլ չբերեց: Կարծիքներ են նաև հնչում, որ նախագահները եկել են լուրջ համաձայնության, և այդ փաստն առանձնապես չի հանրայնացվում, սակայն որքանով է դա ճիշտ, ցույց կտա ժամանակը: Պարզ է միայն, որ որոշ ուժեր փորձում են արագացնել ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը, քանի որ աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, կարծես, մի փոքր մոռացության էին մատնել այս խնդիրը: Իսկ Արևմուտքն իր հերթին փորձում է հանդես գալ որպես գլխավոր միջնորդ՝ զրկելով Ռուսաստանին սույն հակամարտության կարգավորման գլխավոր միջնորդի դերից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10202962629895995?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել