
«ՀԱՎԱՏԱ, ՈՐ ՓՈԽԵՆՔ» ԹԵ ՀԱՎԱՏԱՓՈԽՆԵՐ….
Այն, որ մեր հասարակությանը շուկայական հարաբերությունները բերեցին բաժանման`կայացածների և չկայացածների դա, ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում: Մնում է անհասկանալի միայն թե ում է ուղղված Հավատա, որ փոխես կարգախոսը եթե այն ուղղված է չկայացածներին ապա հասցեն սխալ է ընտրված, քանզի այս զանգվածը բռնել է երկրից հեռանալու ճանապարհը և այդ ճանապարհը ունի մեկ հասցե `օտարի ամայի ճամփաներ:Եթե այն ուղղված է կայացածներին, ապա նրանց չինովնիկական հատվածը այդ կարգախոսը հասկանում է հետևյալ ֆորմատով`քաղաքականությունը դա շուկա է, որը ունի համապատասխան գին և նրանք հավատում են, որ պատրատ են ամեն քայլի գնալ, որպեսզի վճարունակ լինել այդ տոնավաճառում:
…. Հիշու՞մ եք, ժամանակին պետական երևելի այրերից մեկը հպարտ դեմքով հայտարարում էր, որ «ի՞նչ է եղել որ, թող արտագաղթեն, փոխարենը հեղափոխություններ չեն լինի» և հետևելով այդ սկզբունքին շատ ու շատ այրեր այսօր էլ շարունակում են մտածել և գործել այդ դրույթներից ելնելով: Այստեղ ուզում եմ վշտացնել նման մտածելակերպ ունեցողներին `Պարոնայք պետք չէ վախենալ այն ատելությունից, որը ի հայտ է գալիս և գոռում, դուք զգոն եղեք այն անհանդուրժողականությունից, որը դեռ լռում է և ի հայտ չի եկել:
Ավարտելով ուզում եմ նկատել, որ չեն լքել երկիրը նրանք, ովքեր այդ հնարավորությունն էլ չունեն արդեն…………….: