«ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» եռյակի վերջին միտինգից առաջ, եթե հիշում եք, շարունակ շեշտադրվում էր, թե «գործողությունների հանրահավաք է լինելու»: Հանրահավաքը եղավ, այն իմաստով, որ տեղի ունեցավ: Անգամ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի, այսպես ասած, «ծրագրային ելույթը» հնչեց: Իսկ եռյակի գործողությունները չեն երևում:
Ինչպես մինչ այդ չէր նշմարվում «անշրջելի գործընթացը», որն իբր պիտի մեկնարկեր եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքով:
Ավելին՝ պարզվում է, եռյակի առաջնորդները և ուժերը տակավին չեն կողմնորոշվել, թե ե՞րբ պիտի անցկացնեն հաջորդ հանրահավաքը: Ճիշտ է, ինչպես ասվում է՝ «նա վսյակի» Երևանի քաղաքապետարան իրազեկում են ներկայացրել հաջորդող ամեն ուրբաթ հանրահավաք անցկացնելու համար: Բայց դա ավելի շուտ հրապարակը «բրոնյա անելու», քան կոնկրետ հանրահավաքի վերաբերյալ կոնկրետ որոշումն իրագործելու քայլ է:
Տրամաբանությունը հուշում է, որ եթե իրավիճակն այնպիսին է, ինչպիսին այն հարթակից իրենց բոցաշունչ ելույթներով ներկայացնում են եռյակի գործիչները, ապա նրանք պետք է ժամ առաջ շտապեին:
Գործողության տեսանկյունից քիչ թե շատ կոնկրետ միակ բանը, որ ասվել է, մարզային շտաբներ ձևավորելն է»,-գրում է թերթը: