Replik.am-ը գրում է.
Հոկտեմբերի 28-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը գիտությունների Պապի ակադեմիայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ընդունում է էվոլուցիայի տեսությունը և Մեծ պայթյունը Երկիր մոլորակում կյանքի առաջացումը բացատրելու համար, գրում է The Independen-ը:
Այդուհանդրեձ Պապը նշել է, որ այս տեսությունները չեն բացառում Աստծու գոյությունը. «Երբ մենք Կյանքի գրքում կարդում ենք սկզբի մասին, Աստծուն պատկերացնում ենք կախարդական փայտիկով մագի տեսքով, ով ի զորու է անել ամեն ինչ: Սակայն դա այդպես չէ»,-ասել է Պապը` հավելելով, որ Աստված ստեղծել է մարդուն, ով զարգացել է այն ներքին օրենքներով, որոնք Աստված է շնորհել:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=48493
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



