
Doctors.am-ը գրում է․
1. Դուք վատ եք սնվում: Ի դեպ, վատ ասելով՝ միշտ չէ որ հասկանում ենք քիչ: Պարզապես որոշ մթերքներ կամ դրանց համադրությունները կարող են առաջացնել գլխացավ (օրինակ՝ կապույտ պանիրներն ու կարմիր գինին): Գլխացավի պատճառ կարող է նաև լինել սնվելու օրակարգի խախտումը:
2. Դուք ուտում եք չափազանց քիչ կամ չափազանց շատ քաղցրավենիք:Մտավոր աշխատանքի դեպքում գլյուկոզայի պակասը, ինչպես նաև չարաշահումը կարող է ազդել ոչ միայն կազմվածքի, ինքնազգացողության վրա, այլ նաև առաջացնել գլխացավ:
3. Դուք հազվադեպ եք փողոց դուրս գալիս: Սա իսկական խնդիր է հատկապես գրասենյակային աշխատողների համար: Թթվածնի պակասից նույնպես կարող է առաջանալ գլխացավ:
4. Դուք չափազանց շատ կամ չափազանց քիչ եք քնում: Երկու դեպքում էլ խանգարվում է ուղեղի բնականոն աշխատանքը՝ առաջացնելով ցավեր և նույնիսկ միգրեն:
5. Դուք շատ ժամանակ եք անցկացնում մոնիտորի կամ հեռուստացույցի էկրանի առջև: Սա գլխացավի առաջացման ևս մեկ պատճառ է, որն առաջանում է աչքերի գերհոգնածության պատճառով:
6. Դուք գտնվում եք սուր բույրերի շրջապատում: Սրանք կարող է լինել ոչ միայն օծանելիքի, այլ նաև լվածքի փոշու կամ լոսյոնների բույրերը:
7. Ձեր ինքնազգացողությունը կախված է եղանակից: Եղանակի փոփոխության հետ անոթները չեն հասցնում հարմարվել մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումներին, որի հետևանքով առաջանում է սպազմ, և ուղեղի որոշ բջիջներ չեն ստանում բավարար քանակությամբ թթվածին և սննդային նյութեր: Արդյունքում առաջանում է գլխացավ:
8. Հորմոնները անհանգիստ են: Այս խնդիրը անհանգստացնում է հատկապես կանանց՝ օվուլյացիայի ժամանակ, որը կարող է ուղեկցվել գլխացավերով:
9. Դուք անհարմար դիրքով եք նստած: Ամբողջ օրը համակարգչի առջև նստելով՝ մենք հազվադեպ ենք մտածում, որ անհարմար դիրքը կարող է առաջացնել գլխացավ: Սակայն, իրականում, նստած ժամանակ կարող են սեղմվել որոշ անոթներ ու նյարդային հանգույցներ, որոնք բերում են գլխացավի առաջացման:
10. Դուք շատ եք անհանգստանում: Սթրես, ադրենալին և բարկություն՝ միգրենի ու գլխացավերի մշտական ուղեկիցները:
Ինչպե՞ս ազատվել մշտական գլխացավերի պատճառներից
Նախ և առաջ, պետք է կարգավորել աշխատանքի և հանգստի օրակարգը. պարբերաբար պետք է ուղեղին հանգստանալու հնարավորություն տալ:
Այնուհետև պետք է կարգավորել սնունդ ընդունելու օրակարգը. երբեք չի կարելի հրաժարվել ճաշից, օրինակ՝ աշխատավայրում չափազանց զբաղված լինելու պատճառով: Կարևոր է նաև, թե ինչ եք ուտում: Զանազան թխվածքաբլիթները, փքաբլիթներն ու կոնֆետները խնդիրներ կստեղծեն ոչ միայն ձեր կազմվածքի, այլ նաև գլխի համար:
Եվ, վերջապես, Ձեր առողջության և ինքնազգացողության համար մեծ նշանակություն ունի առողջ քունն ու մաքուր օդում պարբերաբար զբոսանքները:
Գլխացավի պատճառները կարող են շատ տարբեր լինել: Սակայն եթե նկատել եք, որ գլխացավերը Ձեզ մոտ պարբերական բնույթ են կրում առանց բացահայտ պատճառների՝ պետք է շտապ այցելել բժշկի, քանի որ գլխացավերը կարող են ավելի լուրջ ու վտանգավոր հիվանդությունների ահանզագեր լինել: