Թե ո՛վ է իրականում քաղաքագետ Ա.Միհրանյանը, մտադրություն չունեմ խորանալու, որովհետև ում որ պետք է, նրանք շատ էլ լավ գիտեն... Բայց ասօր համացանցում հայտնված հայ լրագրողների հետ նրա հարցազրույցն ինձ գցեց մտորումերի մեջ... Նախ պարզվեց, որ ՀՀ և Արցախի սահմանագծին հայտնվելիք մաքսակետը Պուտինյան քաղաքագիտական «շկոլայի» դասերն անցած Ա.Միհրանյանը համարում է «մանր հարց», որն իր հետաքրքրության ոլորտից դուրս է... Նա ԳԼՈԲԱԼ հարցեր լուծող ԱՆՁ է... Իրեն մաքսակետերը չեն հետաքրքրում... Կարևորն այն է, որ Վ.Վ.Պուտինի ստեղծած ԵվրաԶեսի-ին միացվեց 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք, որի գործում շատ մեծ է Միհրանյանի և նրա նմանների դերը... Մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, թե ով կամ ովքեր են հարցեր լուծում այդ միությունում, բայց գերադասում ենք շատ չտարածվել այդ մասին՝ ՉՆՍԵՄԱՑՆԵԼՈՎ մեզ... Բայց ազգությամբ ՀԱՅ Ա.Միհրանյանը պարտադիր ևս մեկ անգամ նշում է, որ իր կանխատեսումներն իրականացան, և Վ.Պուտինի ջանքերի շնորհիվ՝ մենք դարձանք ԱՆԴԱՄ... Հենց այդպես էլ ասեց՝ ԱՆԴԱՄ... Հետո անցավ Դ.Կիսելյովին պաշտպանելու գործընթացին և Կրեմլյան «ԽՈՍԱՓՈՂԻ» մտքերի հետ չհամաձայնվողներին առաջարկեց դիմել ԲԺՇԿԻ... Հիշեցնեմ, որ «ՌՈՒՍԱՍԵՐ» Դ.Կիսելյովին «Զվարթնոց» օդանավակայանից ԱԺ-ի մուտքի մոտ հասցրած ամերիկյան «HAMMER-տաքսու» վարորդը լավ ռուսերեն չէր գիտեցել և անվարժ էր պատասխանել Ձերդ Գերազանցության հարցերին, որը դարձավ քննարկման առարկա ԱԺ-ում... Դ.Կիսելյովը այդ բացը լրացնելու համար առաջարկեց «հատուկ» ուշադրություն դարձնել ռուսաց լեզվի ուսուցմանը ՀՀ-ում և սպառնաց, որ եթե մենք ռուսերենին լավ չտիրապետենք, դա կսպառնա մեր ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ... Ես ինքս կողմ եմ, որ ՀԱՅԵՐՍ իրոք տիրապետենք տարբեր լեզուների, ինչպես առաջարկում է պարոն Միհրանյանը՝ չինարենի, անգլերենի և այլն... Բայց ՌԴ ի՞նչ է անում այդ ուղղությամբ... Ի՞նչ ծրագրեր է ներկայացրել... Ուզում են Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի մասնաճյուղը բացեն, բայց ՄԵՐ ԳՈՒՄՐՆԵՐՈՎ... Դա՞ է իրենց առաջարկը... Ազգությամբ ՀԱՅ պարոն Ա.Միհրանյանը լավ կլինի ՀԱՀԵՐԵՆ խոսել սովորի, որ ՀՀ-ը չդարձնի անհայտ «ԱՆԴԱՄ»...
Հ.Գ. Միշտ վախեցել եմ Վեստ Սարգիսից ու դրա նմաններից, որոնք կործանարար դեր են ունեցել մեր ժողովրդի համար... Վտանգավոր են նրանք, ովքեր իրենց հռչակում են «ԿՈՍՄՈՊՈԼԻՏ», բայց ունեն իրական ՏԵՐԵՐ և նրանց հաճոյանալու համար «Հռոմի Պապից կաթոլիկ» են ուզում երևալ... Վերջերս շատ եմ առնչվում այդ տիպի մարդկաց հետ... Իսկ ինչ վերաբերվում է ռուսամետ լինել չլինելուն, ապա ասեմ, որ ես ՀԱՅԱՄԵՏ եմ և շատ լավ գիտեմ, թե ի՛նչ դեր է կատարում ՌԴ-ն մեր, իսկ ինչ՝ մենք ՌԴ-ի անվտանգությունն ապահովելու հարցում... Մենք դա ԳԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ ենք, բայց մեր ստրատեգիական գործընկերոջ պարագայում շատ հարցեր են կուտակվել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել