Ոմանք որոշ կղերին ուղղված քննադատությունը դիտարկում են որպես հայ եկեղեցուն ուղղված քննադատություն և մեղադրանքներ հնչեցնում քննադատողների հասցեին, վիրավորական ու անբարո արտահայտություններ կիրառում: Անբարո են բոլոր նրանք, ովքեր անհանդուրժողություն են սերմանում, վիրավորում քննադատություն հնչեցնողներին:
Եկեղեցին կղերը չեն, նրանք ընդամենը Աստծո տան սպասավորներն են՝ բոլորիս նման մահկանացուներ: Եկեղեցին ազգն է, ժողովուրդն է, եկեղեցին բոլորս ենք: Եկեղեցին շինություն չէ, այլ ազգային հավաքականություն է, ազգային միասնություն է և ազգային գաղափար:
Ու որպեսզի այս եռամիասնությունն անաղարտ պահենք, ամուր պահենք՝ պիտի նաև կղերից պահանջենք ազնվություն ու շիտակություն, մաքրամաքուր գործունեություն:
Ոչ ոք Աստծո գործերը չի քննում, որովհետև դրանք անքննելի են, իսկ հասարակ մահկանացուները հաշվետու են Աստծուն և ժողովրդին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/571327842971678?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել