Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Ուկրաինայի իշխանություններն անցել են վճռական քայլերի՝ հեղհեղուկ զինադադարին վերջ տալու ուղղությամբ։ Զինադադարն, իրոք, հեղհեղուկ ու շատ հարաբերական էր, իսկ դրա արդյունքում միայն ուկրաինական կողմը մոտ 100 զոհ է տվել։ Զինադադար էլ չէր, ըստ էության, այլ ակտիվ ֆազայից պասիվ, դիրքային պատերազմի անցում էր, բայց շուտով դա էլ չի լինի։
Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետության վարչապետը հաստատել է այն լուրը, որ Ուկրաինան հետ է կանչել իր ստորագրությունը Մինսկում ստորագրված սահմանազատման մասին համաձայնագրի տակից, ինչը կարելի է համարել պատերազմի վերսկսման մասին պաշտոնական հայտարարություն։
Իրականում զարմանալի ու անսպասելի ոչ մի բան էլ չկա, որովհետև ակնհայտ էր, որ Ուկրաինայի քաղաքացիական պատերազմն այսքանով կավարտվեր։ Այս հարաբերական դադարի ընթացքում երկու կողմն էլ ակտիվորեն նախապատրաստվում էր ռազմական գործողությունների նոր փուլին, ու երկու կողմերն էլ ակտիվորեն խախտում էին Մինսկի պայմանագրի տարբեր դրույթներ, իսկ հիմա, երբ Ուկրաինայի իշխանությունների համար ընտրությունների փուլն անցյալում է, և կազմավորվել է խիստ ռազմատենչ ու նացիստներով հարուստ պառլամենտ, կարծում եմ, որ մոտակա օրերի հարց է, որ կողմերի բանակները նորից ակտիվ գործողությունների անցնեն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1574606199436601&id=100006617070037¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել