Armlur.am-ը գրում է․
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը փարիզյան հանդիպման ժամանակ պայմանավորվել են շարունակել երկխոսությունը 2015թ.-ի սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նիստի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի մամլո ծառայությունը: Ֆրանսուա Օլանդը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ակտիվացնել ջանքերը Լեռնայի Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ միջազգային նորմերի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ընդունված սկզբունքներին համապատասխան: Նա նշել է, որ ստատուս քվոն անընդունելի է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/253383/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



