
1 Երբեք մի՛ դադարիր ինքդ քեզ զարգացնել ու կատարելագործել – Միշտ երազիր ու ավելի բարձր նետիր գնդակը, քան կարծում ես՝ հնարավոր է։ Մի՛ փորձիր ավելի լավը լինել, քան մյուսները։ Փորձիր ավելի լավը լինել, քան երբևէ եղել ես։
2 Երբեք մի՛ դադարիր լսել քո ներքին ձայնին – Դժբախտ մարդիկ նրանք են, ովքեր ամենից շատ մտահոգվում են, թե ինչ են իրենց մասին մտածում մյուսները։ Այնպես որ, ուժեղ կանգնիր ինքդ քո կողքին։ Մեծ ազատություն ես ձեռքբերում, երբ մյուսների կարծիքները թողննում ես նրանց։
3 Երբեք մի՛ դադարիր հարմարավետությամբ քայլել ինքդ քո կոշիկների մեջ – Երբ դու հրաժարվես քայլել այն ճանապարհով, որ մյուսներն են ցանկանում, որ քայլես, նրանց դա դուր չի գա։ Թո՛ղ նրանց իրենց կարծիքների ու զգացմունքների հետ։ Դա նրանց խնդիրն է, ոչ թե քոնը։ Թվում է, թե շատերը լավատեղյակ են, թե ինչպես պետք է մյուսներն ապրեն իրենց կյանքը, սակայն գաղափար չունեն, թե ինչպես պետք է ապրեն իրենց սեփական կյանքը։ Այնպես որ կենտրոնացիր քո ներքին ձայնի վրա և շարունակիր քայլել քո սեփական արահետով։ Հիշիր, որ շատ ավելի կարևոր է իմանալ մեկ ուժեղ ու մեկ թույլ կողմ քո մեջ, քան հազարները՝ մյուսների մեջ։
4 Երբեք մի՛ դադարիր աշխատել վախերդ հաղթահարելու համար- Թույլ մի՛ տուր, որ վախերդ որոշեն ապագադ։ Վերջում դու կարող ես կամ հարմարավետ, կամ քաջ զգալ, սակայն երբեք երկուսը միասին։
5 Երբեք մի՛ դադարիր մի փոքր անիրական մտածել - Հաջողակ լինելու համար դու պետք է երազող լինես, չվախենաս ոչ ռեալիստական մտածողությունից։ Դու պետք է հավատաս, որ հենց հիմա կարող է մի այնպիսի բան պատահել, որ երբեք տեղի չի ունեցել։ Մի պահ մտածիր. ռեալիստական մտածողությունը ոչինչ չի փոխում, այնինչ ոչ ռեալիստական մտածողությունը կարող է ամեն բան փոխել։ Միթե՞ անիրական չի թվում, որ հեռախոսի կոճակին սեղմելով՝ կարող ես կարդալ ինչի մասին ցանկանաս, ֆիլմեր դիտես, մեքենայով երթևեկելու ուղղություները ստանաս, տեսնես ընկերներիդ դեմքը աշխարհի որ ծայրում էլ լինեն։ Բարեբախտաբար համակարգչային մի խումբ գիտնականներ այդպես չեն մտածել։
6 Երբեք մի՛ դադարիր անել այն, ինչ պետք է անես – Դու ծնվել ես հաջողության հասնելու համար։ Ինչևէ, դրա համար դու պետք է պլանավորես, պատրաստվես, սպասումներ ունենաս ու աշխատես ամեն օր, որպեսզի ի վերջո հասնես դրան։
7 Երբեք մի՛ դադարիր գրկաբաց ընդունել քո խնդիրները – Ամեն խոչընդոտ ու խնդիր, որ հանդիպել ես անցյալում, օգնել են քեզ, որ դու ավելի ուժեղ լինես ու պատրաստվես դիմակայելու և հաղթահարելու այն խոչընդոտներին, որոնց հանդիպում ես այսօր։
8 Երբեք մի՛ դադարիր պատրաստակամ լինել սխալներ գործել - Սխալներ գործելը ավելի արդյունավետ է, քան երբեք տեղից չշարժվելը։ Դու կարող ես շատ բան սովորել քո սխալներից, երբ զբաղված չես՝ դրանցից հրաժալվելով ու դրանք ժխտելով։ Ու կարևոր չէ՝ որքան լուրջ սխալներ ես գործում, գալիս է ժամանակ, որ դադարում ես դրանց մասին մտածել ու առաջ ես շարժվում։ Կյանքում ոչ մի ափսոսանք չպետք է լինի, այլ միմիայն դասեր, որոնք ցույց են տալիս դեպի առաջ տանող ճանապարհը։
9 Երբեք մի՛ դադարիր սթափվել ու ոտքի կանգնել – Ուժեղ մարդիկ նրանք չեն, որ միշտ հաղթում են, այլ նրանք, որ հրաժարվում են հանձնվել, նույնիսկ երբ պարտվում են։ Դու կարող ես մտածել, որ բավարար լավը չես, սակայն դու ինքդ քեզ կզարմացնես, եթե շարունակես փորձել։ Մեզ բնորոշում է այն, թե ինչպես ենք մենք կանգնում, երբ ընկնում ենք։ Օրվա վերջում հաղթելու համար դու պարզապես պետք է ևս մեկ անգամ ոտքի կանգնես, երբ ընկնես։
10 Երբեք մի՛ դադարիր ամեն ինչից լավագույնը ստանալ – Երբ դու կորցնում ես ինչ-որ բան, դրան որպես կորուստ մի վերաբերվիր, այլ որպես նվեր, որը կլուսավորի ճանապարհդ, որը նախատեսված է հենց քեզ համար, որ անցնես։
11 Երբեք մի՛ դադարիր արհամարհել նրանց, ովքեր շարունակ միայն բացասական մտքեր են արտահայտում - Երբ ինչ-որ մեկը քայքայում է երազանքներդ, կանխատեսում քո ձախողումն ու քննադատում քեզ, պարզապես հիշիր՝ նա քեզ իր պատմությունն է պատմում, ոչ թե քոնը։
12 Երբեք մի՛ դադարիր փոքրիկ քայլեր անել դեպի առաջ - Երբ ինչ-որ պահի դու որոշես հանձնվել, թույլ կտաս մեկ ուրիշին հաղթել։ Այնպես որ շարունակիր առաջ քայլել, պարտադիր չէ, որ դու ամեն ինչ տեսնես հեռվում առաջ քայլելու համար, սակայն փոքրիկ քայլերով ավելի ու ավելի կմոտենաս դրան։
13 Երբեք մի՛ դադարիր ինքդ քեզ հնարավորություն տալ դեպի նոր բարձունքներ թռչել - Դու երբեք չես կարող թռչել, եթե կառչած մնաս նրանից, ինչը քեզ հետ է պահում։ Այնպես որ հարգիր ինքդ քեզ այնքան, որ կարողանաս հեռանալ նրանից, ինչն այլևս քեզ չի զարգացնում։
14 Երբեք մի՛ դադարիր ժպտալ - Երբ կորցնում ես ժպիտդ, կորցնում ես նաև ոտքերդ։ Այնպես որ նպատակասլաց եղիր և տրամադրությունդ բարձր պահիր, ինչ իրավիճակում էլ հայտնվես։ Որովհետև ի վերջո կհասկանաս, որ ոչ թե իրավիճակն, այլ քո վերաբերմունքն ու դրան նայելու քո հայացքն է ամեն ինչ որոշում։
15 Երբեք մի՛ դադարիր դրական մտածել -Մտքերը հզոր ուժ ունեն, դրանք կարող են ստեղծել և կարող են կործանել։ Ամեն ինչ հնարավոր է։ Այն, ինչ կանես միայն քեզնից է կախված։ Նայիր շուրջդ ու տես, որ այն, ինչ քեզ հետ տեղի է ունեցել քո կյանքում, քո սեփական մտքերի արդյունքն է։ Իմացիր սա ու կյանքիդ սերմերը դրան համապատասխան ցանիր։ Դու կարող ես փոխել մտքերդ յուրաքանչյուր պահին։ Այնպես որ, առաջ շարժվիր ու փոխիր մտքերդ։
16 Երբեք մի՛ դադարիր ծիծաղել ինքդ քո և կյանքիդ իրավիճակների վրա - Այն ամբողջ դժբախտության զգացումը, որ ունես, գալիս է ինքդ քո հանդեպ ունեցած խղճահարությունից, իսկ ինքդ քո հանդեպ ունեցած խղճահարությունը՝ ինքդ քեզ չափազանց լուրջ վերաբերվելուց։
17 Երբեք մի՛ դադարիր գնահատել այն կյանքը, որն ապրում ես հիմա - Դադարիր շտապել։ Շնչի՛ր։ Եղիր այնտեղ, որտեղ կաս։ Դու այս պահին այնտեղ ես, որտեղ պետք է լինես։ Ամբողջ փորձություններն ու կենսափորձը, որ ապրում ես, անհրաժեշտ է։
18 Երբեք մի՛ դադարիր կյանքի փոքրիկ հաճույքները վայելել - Նկատիր այն, ինչ սիրում ես, ոչ թե այն, ինչ ատում ես։ Ավելի շատ ժպտա։ Երջակությունը կյանքի փոքրիկ բաները նկատելն է այն ընթացքում, երբ քայլում ես ավելի մեծ բաների հետևից։
19 Երբեք մի՛ դադարիր բարություն սփռել - Այն, թե ինչպես ես ստիպում, որ մյուսներն իրենց զգան, երբ նրանք կողքիդ են, շատ բան է պատմում քո մասին։ Այնպես որ, մարդկանց հետ ճի՛շտ վարվիր։ Բարությունը նվեր է, որ կարող ես տալ բոլորին։
20 Երբեք մի՛ դադարիր տալ այն, ինչ կարող ես տալ -Արա այն, ինչ կարող ես անել, որովհետև կարող ես։ Եվ երբ ձանձրանաս, հիշիր բոլոր այն մարդկանց, ովքեր չեն կարող անել այն, ինչ կարող ես անել դու։ Մի պահ մտածիր, թե ինչ կարող էին նրանք անել, եթե ունենային քո կարողությունները, ու ավելի շատ աշխատիր նրանց տալու այն, ինչ միայն դու կարող ես տալ։ Եվ հիշիր, որ յուրաքանչյուրն ունի իր տաղանդն ու կարողությունը, որը տալիս է քեզ, այնպես որ մի թերագնահատիր քոնը, օգտագործիր այն և նվիրիր։
21 Երբեք մի՛ դադարիր կարևոր փոխհարաբերություններին ևս մեկ արդարացի հնարավորություն տալ - Հնարավոր չէ գտնել մեկին, ով երբեք ցավ չի պատճառի քեզ, այնպես որ գնա նրա հետևից, ով արժանի է, որ իր համար ցավ ապրես։ Ու հիշիր, առանց մի փոքր ցավի ուրախությունն այդքան հաճելի չէր լինի։
22 Երբեք մի՛ դադարիր քո երջանկության համար ինչ-որ փոքրիկ քայլեր անել - Հիշի՛ր, ուրախությունը գալիս է քո սեփական ընտրություններից ու քայլերից։ Սպասելը, որ ինչ-որ մեկը քեզ կերջանկացնի, դժբախտ լինելու ամենահեշտ ճանապարհ է։
23 Երեբեք մի՛ դադարիր մտածողությունդ բաց պահել նոր հեռանկարների առաջ-
Մի ատիր այն, ինչ չես հասկանում։ Իրերին արդար հնարավորություն տուր ու փորձիր հասկանալ դրանք։ Քո միտքն ասես օդապարիկ լինի, այն չի աշխատի, մինչև որ չբացես։
24 Երբեք մի՛ դադարիր զարգանալ ու փոխվել - Միայն այն պատճառով, որ մի ժամանակ ինչ-որ բան քեզ դուր է եկել, չի նշանակում, թե դու պետք է միշտ դա սիրես։ Դու կարող ես փոխել միտքդ։ Պետք չէ ձևացնել, թե ինչ-որ բան քեզ դուր է գալիս միայն նրա համար, որ մի ժամանակ այն քեզ դուր էր գալիս, ու դա ամենևին չի նշանում, թե դու հավատարիմ ես մնում այն անձին, ով մի ժամանակ կայիր։ Մարդը զարգացող արարած է, մի՛ վախեցիր փոխվել։
25 Երբեք մի՛ դադարիր գրել քո սեփական պատմությունը քո սեփական ձևով - Կյանքիդ պատմությունը գրելիս երբեք ոչ ոքի թույլ մի տուր վերցնել գրիչը։ Ամեն օր այնպիսի գիտակցված ընտրություններ արա, որոնք կհամապատասխանեն քո արժեքներին ու ձգտումներին։ Որովհետև այն, թե ինչպես ես ապրում ամեն օր, կազմում է կյանքիդ պատմության նախադասությունները։ Յուրաքանչյուր օր դու որոշակի ընտրություն ես կատարում, այդ թվում նաև որոշում՝ նախադասությունը բացականչական, հարցական, թե շեշտի նշանով կավարտվի։