«Ուշագրավ է, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին ելույթում հատուկ անդրադարձավ այն ընդդիմադիր գործիչներին,որոնք քիչ է՝ չեն միացել իրեն ու Գագիկ Ծառուկյանին, դեռ մի բան էլ քննադատական անդրադարձեր են կատարում «եռյակի» գործունեությանն ու լիդերների քայլերին:
Հետաքրքրությունն էլ ավելի է ընդգծվում, երբ հաշվի ենք առնում, որ այդ քննադատողների,վերապահումներ անողների մեծ մասը ոչ վաղ անցյալում հենց Լ. Տեր-Պետրոսյանի ոչ միայն զինակիցներն էին պարզապես, այլեւ նրա մերձավոր քաղաքական շրջապատը:
Ելույթի այդ հատվածի վերջում էլ ՀԱԿ առաջնորդը հայտարարեց, թե. «Գլխովին լծվելով համաժողովրդական շարժման դեմ ծավալված պայքարին, մարգինալները դարձել են Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ դաշնակիցները»:
Հետաքրքիր է, իսկապես, թե այդ ովքե՞ր են լուսանցքային-մարգինալները, եւ ինչո՞ւ է նրանց ասածներից այդքան «դաղված» ՀԱԿ առաջնորդը, որ մի կողմից հանրահավաքավորներին խորհուրդ է տալիս չմաղձոտել, չչարանալ, մյուս կողմից՝ ընդգծված չարությամբ ուղղակի բառեր չի խնայում:
Սկսենք նրանից, թե ովքեր են այն գործիչները, որոնց Տեր-Պետրոսյանը անվանում է «մարգինալներ»: Նրանց շարքում, առանց դույզն-ինչ սխալվելու, կարելի է նշել Կարապետ Ռուբինյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Նիկոլ Փաշինյանին, Հովհաննես Իգիթյանին, Պետրոս Մակեյանին: Գործիչների ցանկը կարելի է շարունակել»,-գրում է թերթը: