Իրանի ու Թուրքիայի միջև տարանցիկ հարցերի հետ կապված լարվածություն է առաջացել, և կողմերը մեկը մյուսի դեմ խստացումներ են իրականացնում: Իրանի ցամաքային տարանցիկ ու սահմանային հարցերով պատասխանատու պաշտոնյան սպառնացել է, որ Իրանը պատժամիջոցներ կկիրառի Իրանի տարածք մուտք գործած թուրքական բեռնափոխադրողների նկատմամբ: Իրանական կողմը բողոքում է Թուրքիայի տարածք մուտք գործելու համար բարձր սահմանային վճարներից ու որոշ սահմանափակումներից: Տարանցիկ հարցերի հետ կապված՝ կողմերի միջև բանակցություններ են եղել, սակայն վերջնական արդյունք չի գրանցվել, և հիմա իրանական կողմը պատրաստվում է էլ ավելի խստացնել մուտքի պայմանները խոշոր բեռնափոխադրողների նկատմամբ: Երկկողմ առևտրաշրջանառությունը կազմում է 16 մլրդ դոլար, որի մի զգալի բաժինը թուրքական արտահանումներն են, ուստի, իրանական կողմի համոզմամբ՝ նման խստացումները բացասաբար կանդրադառնան թուրք արտահանողների վրա:



