«Հաճախորդն Արևմուտքից» օպերացիան կամ Ռիչարդ Կիրակոսյանի աշնանային ակտիվացումը, անիմաստ և պատվիրված դատողությունները ցույց են տալիս, թե ինչ չափերի է հասնում իշխանության վախը մոտալուտ փոփոխություններին սպասելիս: Հավանաբար այդ բնազդային վախն է պատճառը, որ տարբեր հաճախորդներ ջանք ու եռանդ չեն խնայում և իրար հերթ չտալով՝ վայրահաչում են ԲՀԿ նախագահի և կուսակցության հասցեին: Արևմտյան հաճախորդը անհանգիստ նոպաների մեջ է, և սա ավելի քան ծիծաղելի է:
Հ.Գ. Ռիչարդին խորհուրդ կտամ Հայաստանի մասին խոսելուց բարի լինի խոսել հայերեն, տասնյակ հազարավոր մարդկանց համախմբման մասին կարծիք հայտնելուց առաջ աշխատեցնի իր ինտելեկտի ողջ կարողությունը, և այն թատրոնը, որում ինքը ակնհայտ էպիզոդիկ դեր է խաղում, չմոռանա, որ շուտով փակվելու է և հիասթափեցնի ոչ միայն իրեն, այլ նաև մյուս հաճախորդներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել