Ես զարմանում եմ, որ կան բազմաթիվ մարդիկ, հատկապես երիտասարդներ, որ դեռևս հավատում են Տեր-Պետոսյանին: Ես նրանցից մեկն եմ, ով 2007-12թթ. հավատացել է նրան, սակայն այսօր, ետադարձ հայացք ձգելով այդ տարիներին, հասկանում եմ, որ սխալվել եմ: Մի մարդ, ով հարթակից արտասանեց Չարենցի «Մահվան տեսիլ»-ը, սակայն մարտի 1-ին չհայտնվեց ժողովրդի մեջ, նրան ես այլևս հավատալ չեմ կարող: Մի մարդ, ով մարտի 1-ին կազմակերպված սպանդի մեջ մեղադրում էր նաև Ծառուկյանին, սակայն այսօր դաշնակցելով նրա հետ՝ իրենից վանեց բազմաթիվ ինձ նմաններին, նրան ես այսօր նույնիսկ վստահել չեմ կարող: Եվ նույնիսկ այն փաստը, որ ինքը դեռևս պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, դա ինձ համար արդեն բավարար պայման չէ, որպեսզի ես կանգնեմ նրա կողքը, հատկապես երբ ինձ նմանները՝ նրանք, ովքեր չեն մտածում իր նման, իր աչքում ջղաձգվող են ու մարգինալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել