Մի տեսակ զավեշտալի է տեսնել, թե ինչպես են լուրջ-լուրջ վերլուծություններ թխում՝ երեկ Փարիզում կայացած Սարգսյան-Ալիև-Օլլանդ հանդիպման վերաբերյալ։ Ինչ-որ կանխատեսումներ են անում, ինչ-որ առանձին ֆրազներ են կտրում կոնտեքստից, ինտրիգ են փորձում գտնել...
Իրականում ոչ մի ինտրիգ էլ չկար, ոչ մի շոշափելի ձեռքբերում չկար ու, մեծ հաշվով, ոչ մի գերնպատակ էլ չկար, պարզապես այս մի քանի ամիսների մեջ ՄԽ համանախագահող երեք երկրներից մենակ Ֆրանսիան էր, որ դեռ նման ֆորմատի հանդիպում չէր անցկացրել ու, կարելի է ասել, որ հիմա արեց դա «ամոթու գյորա»։ Օլանդը տեղով կատաստրոֆիկ ցածր վարկանիշ ունի իր վարած ներքին քաղաքականության համար, ու նա ամենևին էլ չի ուզում, որպեսզի իրեն որպես ոչնչություն ընկալեն նաև միջազգային քաղաքականության ոլորտում։
Ինչ վերաբերում է հանդիպման արդյունքներին, ապա ոչ մի արդյունք էլ չկա. նույն հայտարարություններն արդեն մի քանի տասնյակ անգամ լսել ենք։ Ստատուս քվոն պահպանվում է ու գնալով ակնհայտ է դառնում, որ համենայն դեպս առկա իրականությունում, ստատուս քվոյի միակ իրական այլընտրանքը պատերազմն է, իսկ պատերազմը, անգամ լավ պատերազմը, միշտ ավելի վատ է, քան վատ խաղաղությունը/ստատուս քվոն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1574232136140674&id=100006617070037¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել