«Երբ ուշադիր հետևում ես «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանրահավաքային ելույթներին, ընդհանուր տպավորությունն այնպիսին է, թե ամենից շատ նա հենց ինքն է մի տեսակ զարմացած, որ ոչ միայն մասնակցում է ընդդիմության հանրահավաքին,այլև գլխավորում է այն՝ հարթակում կանգնած:

Համենայնդեպս նման ենթադրության տեղիք է տալիս Գագիկ Ծառուկյանի ելույթներում  շարունակ կրկնվող ֆրազը՝ «Ես այսօր այստեղ եմ... Ես ուզում եմ ասեմ, որ ես ձեր կողքին եմ...»։ Ի դեպ, որոշ սրամիտներ այդ խոսքերով արդեն յուրօրինակ ռեպ-տեսանյութ են պատրաստել, որն այս օրերին բազմաթիվ դիտումներ է ունեցել:

Եվ նկատենք, որ ոչ միայն ԲՀԿ առաջնորդն է «այստեղ՝ ձեր կողքին», այլև նրա ստվար թիկնազորը: Ամեն դեպքում տեսանք ևս մի բան, որ չէինք տեսել՝ թիկնապահներովընդդիմադիրների երթ, գերթանկարժեք ավտոների շքերթով»,գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել