Երեկ Ուկրաինայում կայացան Գերագույն Ռադայի արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցեցին ընտրողների ընդամենը 52.42%-ը։ 450 պատգամավորից բաղկացած Ռադայի 50%-ն ընտրվում են համամասնական, իսկ մյուս 50%-ը` մեծամասնական համակարգով... Այս պահին ԿԸՀ ձայների 71.88% հաշվարկից հետո ունենք հետևյալ պատկերը.
1.«Ազգային Ճակատ»-21.85%, ղեկավար՝ Ա.Յացենյուկ
2.Պ.Պորոշենկոյի Բլոկ-.21.46%, ղեկավար՝ Պ.Պորոշենկո
3.«Սամոպոմոշչ» միություն-11,11%, ղեկավար՝ Լվովի քաղաքապետ Ա.Սադովի
4.«Ընդդիմադիր Բլոկ»- 9.71%, ղեկավար՝ Յ.Բոյկո
5. Օլեգ Լյաշկոյի Ռադիկալ Կուսակցություն-7.39%, ղեկավար՝ Օ.Լյաշկո
6.«Բատկիվշչինա» ՀՄ-5,67%, ղեկավար՝ Յ.Տիմոշենկո
Այս կուսակցություներն են հաղթահարել են 5% արգելքը և համամասնական ընտրակարգով ներկայացված են լինելու Գերագույն Ռադայում...
Մեծամասնական համակարգով այս պահին ավելի շատ պատգամավորներ են ընտրվել երկրի նախագահ Պ.Պորոշենկոյի ղեկավարած «Պ.Պորոշենկոյի Բլոկ»-ից` 63 պատգամավոր... Վարչապետ Ա.Յացենյուկի «Ազգային Ճակատ»-ից ընտրվել են 17 պատգամավոր.... «Զաստուպ» ագրարային միությունը, «Բատկիվշչինան», «Ընդդիմադիր Բլոկը», «Ուժեղ Ուկրաինան» և ֆաշիստական «Աջ Սեկտորը» մեծամասնական համակարգով դեռ ունեն 2-ական պատգամավոր... Չնայան նրան, որ տխրահռչակ և ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ բարբաջանքներով հայտնի Օ.Տյագնիբոկի «Սվոբոդա» ՀՄ-ը (4.73%) 5% արգելքը դեռ չի հաղթահարել և համամասնական համակարգով պատգամավորներ չունի, սակայն մեծամասնականով հաղթանակ է տարել 5 ընտրատարածքներում... Մեկ պատգամավոր ընտրվել է «Սամոպոմոշչ» միությունից...
Սա կլինի առաջին օրենսդիր մարմինը Ուկրաինայում վերջին 96 տարվա մեջ, որտեղ չի լի Ուկրաինայի Կոմունիստական կուսակցությունը... Այս պահին նա հավաքել է ընդամենը 3.93%...
Հ.Գ. Տնտեսապես զարգացած Արևելյան Ուկրաինան պարտվեց «հետամնաց» և գյուղատնտեսական Արևմտյան Ուկրաինային... Այն լիովին կվերահսկվի հակառուսական կողմնորոշում ունեցող քաղաքական և նույնիսկ ռազմական ուժերի կողմից... Նորեկ է Լվովի քաղաքապետ Ա.Սադովիի ղեկավարած «Սամոպոմոշչ» միությունը, որը դեռ լիովին բացահայտված չէ... Միայն մեկ փաստ կա. նրա շարքերում ԲԱՑԱԿԱՅՈՒՄ են օլիգարխները և նախկին բարձրապաշտոնյաները... Ուկրաինայի նախագահ Պ.Պորոշենկոն արդեն հայտարարել է, որ կողմ է կոալիցիոն կառավարության ձևավորմանը և կհամագործակցի բոլոր քաղաքական ուժերի հետ՝ բացի «Ընդդիմադիր Բլոկ»-ից, որը ներկայացնում է նախկին «Ռեգիոնների Կուսակցությունը»... Այս պահին Ռադայի պատգամավոր են ընտրվել երկու հայեր՝ Արսեն Ավակովը, որը ներկայացնում է «Ազգային Ճակատ»-ը և Տիգրան Քոչարյանը «Ուժեղ Ուկրաինան»-ից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել