Երբ Ղարաբաղի հարցով միջազգային հանդիպումներ են լինում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, վստահ եմ, բոլորս՝ այդ թվում և նախագահին շատ և շատ հարցերում քննադատողները, ներքին հանգստությամբ և համոզմունքով են լցվում բանակցային պրոցեսների և Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի և Արցախի շահերն ամեն գնով պաշտպանելու ներքին համոզումների մեջ: 
Ցանկացած մեկը, ով ցանկանում է դառնալ նախագահ, ինքն իրեն պետք է հարց տա՝ արդյո՞ք ունի այդքան կամք, վճռականություն, գիտելիքներ, որ կարողանա բարդագույն աշխարհաքաղաքական իրավիճակում հայտնված Հայաստանի շահերը ներկայացնել միջազգային հարթակում:

Հ.Գ. Արցախյան պատերազմը հաղթած և Հայաստանին անկախություն պարգևած Սերժ Սարգսյանի և նրա սերնդակիցների գործն ըստ պատշաճի շարունակելու համար մենք այսօր հայրենասեր և խելացի նոր սերունդ պետք է կրթենք: Սա կարևորագույն խնդիրներից մեկն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել