Մաքսային միությանն անդամակցելուց հետո Ղրղզստանում հնարավոր է ինֆլյացիայի մեծացում և գնաճ, սակայն հակառակ դեպքում երկիրը կբախվի է՛լ ավելի մեծ սոցիալ-տնտեսական խնդիրների, հայտարարել է երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը։ «Եթե մենք հրաժարվենք ՄՄ-ին անդամակցելուց, ապա մեզ սպասում են ռիսկերի ուժեղացված տարբերակներ։ Թող վիրավորական չլինի այս կազմակերպության մասնակից երկրների համար, սակայն մենք ընտրում ենք 2 չարիքներից փոքրագույնը, մենք այլ ելք չունենք»,- ասել է նախագահը։
Ղրղզստանի նախագահը շատ ավելի անկեղծ է իր հասարակության հետ ու մերոնց պես հեքիաթներ չի պատմում այն մասին, որ ԵԱՏՄ-ն երկրի համար զարգացման հեռանկարներ է բացելու: Մարդն անկեղծորեն ասում է, որ հարկադրված է երկիրը մաս դարձնում ԵԱՏՄ-ին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=737180479664832&set=np.35668345.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



