Times.am -ը գրում է.
Հեղինակավոր BBC-ն անդրադարձ է կատարել Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի նախագահությանը և դրա բացասական հետևանքներին կառույցի հեղինակության վրա:
«Մենք վերջին մոհիկաններն ենք:Սկզբում կառավարությունը թուլացրեց ընդդիմությանը, հետո թիրախում պահեց անկախ լրատվությունը, իսկ այժմ մեզ՝ ոչ կառավարական կազմակերպություններին»,- հայտարարել է Լեյլա Աիևան:
Նրա հետազոտական կազմակերպությունը Ազգային և միջազգային հետազոտությունների կենտրոնը մեկն է այն պրո-դեմոկրատական ոչ կառավարական կազմակերպություններից, որը գտնվում է ադրբեջանական կառավարության հետախուզության ներքո:
Եվ այդ հետապնդումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նավթով հարուստ Ադրբեջանը ղեկավարում է Եվրոպայի Խորհուրդը:
Շատ դեպքերում կառավարությունը սառեցնում է բանկային հաշիվները, հատուկ հարկեր է սահմանում, որպեսզի այդ կազմակերպությունները չկարողանան գրանտներ ստանալ: Սակայն միջազգային կազմակերպությունները չեն կարող չանդրադառնալ այդ հարցին:
Վերջին ամսիների ընթացքում կառավարության քննադատների նկատմամաբ ճնշումներն ավելի ինտենսիվացել են: Երկու նշանավոր մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յանուսն ու Ռասուլ Ջաֆարովը բանտարկվեցին: Նրանք համալրեցին Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների ցուցակը:
Այդ ցուցակի մեջ ներառված են 98 անհատներ, որոնց թվում են մարդու իրավունքների պաշտպաններ, ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ և բլոգերներ:
Նրանց նկատմամբ մեղադրանքները բազմազան են՝ սկսած թմրանյութերի կիրառումից մինչև հարկերի չվճարում կամ խուլիգանությունը:
Լեյլա Յանուսն ու իր ամուսինը ձերբակալվեցին դեռևս հուլիս ամսին և 36 տարվա համատեղ կյանքից հետո նրանք հիմա գտնվում են տարբեր բանտերում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



