Գալուստ Սահակյան. 1999 թվականին խորհրդարանում տեղի ունեցած ողբերգությունը երբեք անցյալ չի դառնումPanorama.am-ը գրում է․

Այսօր 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 15-րդ տարելիցն է: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, պատգամավորները,
զոհված պետական գործիչների հարազատները, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները և խորհրդարանում հավատարմագրված լրագրողները հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Ներկաները ծաղիկներ են դրել ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Արմենակ Արմենակյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ  հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ իր համար 1999 թվականին խորհրդարանում տեղի ունեցած ողբերգությունը երբեք անցյալ չի դառնում, հակառակը՝ այդ վիշտը մշտապես իր հետ է: ԱԺ նախագահը նշել է, որ ոճրագործության զոհերը մեծ գաղափարներ և նպատակներ ունեին, որոնց իրագործման հարցում պատասխանատու է համարում նաեւ իրեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել