«Ինչո՞ւ ոչ». Վարդան Այվազյանը` հարկային արտոնություններ ունեցող սահմանամերձ համայնքներում բիզնես սկսելու մասինPanorama.am-ը գրում է․

«Սահմանամերձ շրջաններին տրվող հարկային արտոնությունները շատ կարևոր նախաձեռնություն են»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը` հավելելով, որ եթե նախկինում ՀՀ կառավարությունը կոշտ ֆինանսավարկային քաղաքականություն էր իրականացնում, ապա այժմ ավելի կոնցեպտուալ մոտեցումներ է ցուցաբերում, որպեսզի սահմանամերձ շրջանների բնակիչները բարեկեցիկ կյանքով ապրեն:

Նրա խոսքերով` ԱԺ ներկայացված «Սահմանամերձ գյուղական համայնքներին հարկային արտոնություններ տալու մասին» օրենքի նախագծի փաթեթը նպատակ ունի այս համայնքներում տնտեսական ակտիվությունը բարձրացնել, որը, ըստ կանխատեսումների, պետք է ավելանա 1,5-2 անգամ:

Ի դեպ, պատգամավորը նշեց, որ եթե փող ունենար և ցանկանար բիզնես դնել, ապա ինքն անկասկած այդ շրջաններից մեկում սեփական բիզնես կսկսեր: 

«Եթե ես առևտրի բիզնեսով զբաղվեի, ինչո՞ւ ոչ»,- ասաց Վ.Այվազյանը և հավելեց. «Տա Աստված` կրակոցները վերանան, և մարդիկ կարողանան այդ շրջաններում բիզնեսներ հիմնել, շահույթներ ստանալ: Ինչ վերաբերում է սահմանամերձ շրջաններում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը, ապա այն ձեռնտու է հատկապես արտահանող տնտեսվարողներին, ովքեր առանց հարկեր վճարելու՝ կարող են իրենց ապրանքը միանգամից արտահանել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել