Փարիզյան հանդիպման նպատակն է Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների սեղանին վերադարձնելըArmlur.am-ը գրում է․

Երկուշաբթի, հոկտենբերի 27-ին , Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնության Փարիզում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են ֆրանսիական լարտվամիջոցներըը, հանդիպման նպատակն է ղարաբաղյան հակամարտության կողմերի բանակցությունների վերսկսումը: «Հանդիպման նպատակն է ապահովել կողմերի երկխոսությունը երկու ամիս առաջ ղարաբաղյան հակամարտության իրավիճակի սրացումից հետո», – նշում է «Ֆրանս Փրես» գործակալությունըԼ Հաղորդվում է, որ բացի եռակողմ հանդիպումից, Օլանդը առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Այնուհետև Սարգսյանն ու Ալիևը առանձնազրույցի հնարավորություն կունենան, հաղորդում է РИА Новости-ն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել