Բորուսիան երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Բունդեսլիգայում (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է․

Բունդեսլիգայի 9-րդ տուրում՝ Դորտմունդի «Բորուսիան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սեփական հարկի տակ զիջել է «Հանովերին», կրելով երրորդ անընդմեջ պարտությունը Գերմանիայի առաջնությունում:

Մխիթարյանը խաղին մասնակցել է առաջին րոպեներից եւ առանց փոխարինման:Հանդիպման 51-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը դեղին քարտ է ստացել մրցակցի խաղացող Չեյհուն Գյուլսելամի հետ ընդհարվելու համար:

Այս պարտությունից հետո «Բորուսիան» 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը:

Դորտմունդի «Բորուսիա» - «Հանովեր» - 0:1

Գոլը՝ Կիյոտակե 61

Հեռացում՝ Գյուլսելամ 90

 

Բունդեսլիգայի 9-րդ տուրում կայացել են նաեւ հետեւյալ հանդիպումները

«Աուգսբուրգ» - Ֆրայբուրգ» - 2:0

Գոլերը՝ Վերհագ 11 Ալտինթոփ 66

«Հոֆենհայմ» - «Պադերորն» - 1:0

Գոլը՝ Ֆոլանդ 73

«Հերտա» - Համբուրգ» - 3:0

Գոլը՝ Բեն Հատիրա 59, 85 Հեյտիգա 65

«Այնտրախտ» - «Շտուտգարտ» - 4:5

Գոլերը՝ Մադլունգ 21, 65 Մայեր 57 Այգներ 61  - Հարնիկ 34, 36, Հենտներ 51, 84 Վերներ 81

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել