2011 թվականին ծնված աղջնակը փրկվել է հրդեհից: Այս մասին Ինտերֆաքս գործակալությանը հայտնել է Աստրախանի ԱԻՆ վարչության մամլո ծառայության ղեկավար Անժելիկա Բարինովան: «Ժամը 12:22 հայտարարություն է ստացվել, որ Աստրախան քաղաքի Կուրսկայա փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է: Հրդեհի տարածքը շատ մեծ չէր, սակայն հրդեհը կարող էր դառնալ երեխայի մահվան պատճառ»,-ասել է Բարինովան: Ըստ նրա խոսքերի, հրդեհի ականատես 25-ամյա Արմեն Թարասյանը լսել է մի կնոջ գորգոռոցներ այն մասին, որ վառվող տան մեջ երեխա է մնացել: «Երիտասարդը պատուհանից ներս է մտել վառվող տան մեջ, հայտնաբերել ուշագնաց աղջնակին: Նա դուրս է հանել երեխային տանից: Աղջնակը տեղափոխվել է հիվանդանոց »,-ասել է Բարինեվան: Ըստ վարչության տեղեկատվությունների, երեխայի ծնողները տանը չեն եղել, երբ հրդեհ է սկսել: Աղջնակի երկու եղբայրները ինքնուրույն են դուրս եկել հրդեհով պատած տանից և չեն տուժել:
Slaq.am-ը գրում է․



