«Ասել, որ եռյակի երեկվա հանրահավաքը անհետաքրքիր էր,իհարկե, ճիշտ չի լինի: «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի«իշխանափոխական» ելույթն էլ ինչ-որ տեղ կարելի էծրագրային համարել: Ամեն դեպքում մի քանի քիչ թե շատորոշակի ձևակերպում կար իրենց անելիք-չանելիքներիվերաբերյալ: Բայց ընդհանուր տպավորությունն այնպիսին է,թե ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգության» առաջնորդական տրիոն երեկ հարթակ էր ելել, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը և Գագիկ Ծառուկյանը, առանձին-առանձին, հրապարակավ խրատեն, խելք սովորեցնեն կամսաստեն Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ վերջինը մոտեցավ ամբիոնին: Ուհանրահավաքի մոտ 15 հազար մասնակիցների ակտիվ կողմնորոշված ներկայացուցիչների բուռնոգևորությունից պարզ դարձավ, թե հիմնականում ով է «բազմությունն ապահովել»:
Ի դեպ, հարթակում նաև մեծադիր հեռուստաէկրան էր տեղակայվել: Այսինքն՝ կարգին ծախս էր արվել, իվերջո, հայրենի բուրժուադեմոկրատիայի առաջնորդը պիտի հանդես գար կուսակիցների այդքան գովազդածու, ինչո՞ւ ոչ, սպասված ելույթով: Այն, որ երեկվա հերթական հանրահավաքի մեխը հենց Գագիկ Ծառուկյանիելույթն է, ընդունեց նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հանուն «հիմնական ելույթի», որոշեցբավարարվել «ընդամենը մի քանի դիտարկումներով»:
Առաջ անցնելով նկատենք, որ նախկին նախագահի այդ մի քանի դիտարկումները երևի շատ ավելիծրագրային էին, քան ԲՀԿ ղեկավարի ընթերցած տեքստը»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել