«Երեկ կայացավ ոչ իշխանական ուժերիկազմակերպած երկրորդ՝ նախորդից զգալիորենմարդաշատ հանրահավաքը, որը, ինչպեսկազմակերպիչներն էին նախապես հայտարարում,պետք է լիներ գործողությունների հանրահավաք:Գործողություններ՝ որպես այդպիսին, երեկ տեղիչունեցան, չհաշված հանրահավաքին հաջորդածերթը: Հանրահավաքի հիմնական ինտրիգը, ինչպեսև սպասվում էր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթն էր:
Նախորդ հանրահավաքին նա ասել էր, որ ժողովուրդն իրենից կլսի այն, ինչ սպասում է:Երեկ, սակայն, Գագիկ Ծառուկյանը շատ ընդհանրական ելույթ ունեցավ, առանց անուններիքննադատեց իշխանություններին և երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսականիրավիճակը, խոսեց քաղաքական մենաշնորհի ու դրա վերացման անհրաժեշտությանմասին:
Ինչ վերաբերում է իշխանափոխության պահանջին, որը Ծառուկյանից ակնկալում էին լսել,ապա այն հնչեց ոչ այնքան ուղղակի, վերապահումով: Մասնավորապես, թվարկելով երկրումստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրները, Ծառուկյանն ասաց. «Մենք վերահաստատումենք մեր պահանջները՝ ռացիոնալ քննարկումների դաշտում հստակ ժամանակացույցով լուծելայդ խնդիրները»:
Եվ միայն դրանից հետո նա հայտարարեց. «Իսկ եթե իշխանությունըշարունակի անտեսել համաժողովրդական շարժման պահանջները՝ փողոցներում ևհրապարակներում կանգնած հարյուր-հազարներով կպարտադրենք իշխանափոխություն ևարտահերթ ընտրություններ»: Բացի այդ, նա տեղեկացրեց, որ երեկվանից սկսածհանրապետության ողջ տարածքում ոչ իշխանական ուժերը սկսում են համաժողովրդականշարժման միասնական շտաբների ձևավորում՝ ցանկացած պահին ժողովրդին մոբիլիզացնելուհամար:
Այսպիսով, չնայած երեկվա հանրահավաքում այլ գործիչների ունեցած ելույթների կոշտհռետորաբանությանը, կարելի է արձանագրել, որ ոչ իշխանական ուժերը դեռևս սպառվածչեն համարում իշխանության հետ երկխոսությունը, կամ, ինչպես հանրահավաքին նախորդողօրերին էին հայտարարում՝ բանակցությունները»,-գրում է թերթը: