«Եթե մենք չհաջողենք իշխանափոխության հարցում, ապա կհաղթի Ալիևը և կպարտվի Հայաստանը, իսկ եթե մենք հաղթենք մեր քաղաքական պայքարը, ապա Սերժ Սարգսյանը կգնա չվաստակած հանգստի և կպարտվի Ադրբեջանը»: Այս բարբաջանքի հեղինակը ծառուկյանական 7or.am կայքի սեփականատեր Անդրանիկ Թևանյանն է, ով իրեն թույլ է տալիս Ազատության հրապարակի հարթակից նման ստոր մտքեր հայտնել մեր երկրի նախագահի հասցեին: Ի տարբերություն քեզ և տարիներ շարունակ ամեն կերպ քեզանից հեռու պահող առաջնորդիցդ` Սերժ Սարգսյանը կռվել և հաղթել է Ալիևի հորը և ժողովրդին, իսկ եթե հարկ լինի, մեր օգնությամբ կհաղթի նաև իրեն: Մենք թույլ ենք տալիս քննադատել, բայց քննադատությունը չափ ունի և մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկրի սրտում Ալիևին մեջբերեն: Եթե Գագիկ Ծառուկյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը մանկամիտներից չմաքրեն ընդդիմադիր հարթակը, կկորցնեն ամեն ինչ։



