Յուրաքանչյուր վատ թե լավ վերլուծաբան երևույթը տեսնելուց հետո պետք է վերլուծի այն պատշաճ կերպով: Անկեղծ ասած, այսօրվա հանրահավաքն ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց, սա հիրավի այն դեպքերից է, երբ ինչպես Կազմա Պրուտկովն է ասում «не понятно но здорво»: Բանը նրանում է, որ անձամբ ինձ համար հոկտեմբերի 24-ի հանրահավաքը Լևոն Տեր-Պետրոսյանի խոսելու պահից սկսած անհասկանալի շրջադարձ վերցրեց: Փորձեմ շարադրել ինձ մոտ ծագած հարցերը Տեր-Պետրոսյանին հարիր ոճով, այսինքն՝ կետերով.
1. Ինչո՞ւ այս անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը չսկսեց իր ելույթը նախորդ ելույթների նման, այլ, կարելի է ասել, միանգամից գրոհեց և մատնանշեց շարժման «թշնամիներին», որոնց կոչեց լուսանցքային (մարգինալ) ուժեր անվանումով:
2. Ո՞վքեր են այդ միստիկ թշնամիները. չնայած դժվար չէ կռահել, քանի որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ, անդրադարձ կատարելով Ռոբերտ Քոչարյանին և ՕԵԿ-ին, կարևորելով նրանց դերը քաղաքականության մեջ, առաջին նախագահը ցանկություն հայտնեց, որպեսզի իրենք էլ յուրովի պայքարեն այս համընդհանուր գործում, և եթե մենք նրանց, ըստ առողջ տրամաբանության, հանում ենք լուսանցքային ընդդիմադիրների ցանկից, ապա մնում են Նիկոլ Փաշինյանը, ՀՅԴ-ն և Զարուհի Փոստանջյանը, ովքեր ոչ միայն չեն ողջունել եռյակի գործողությունները, այլ նաև քննադատել են…:
3. Ինչո՞ւ նա այդ, ինչպես ինքն է անվանում «լուսանցքայինների» նկատմամբ ավելի անհանդուրժողականություն և ատելություն ցուցաբերեց, քան իշխող կարգերի մասին խոսելիս:
4. Ինչո՞ւ նա, ներքին քաղաքականությունը մի պահ երկրորդ պլան մղելով, համարյա իր ելույթի մեծ մասը անդրադարձ կատարեց Եվրասիականին՝ բացահայտ ենթատեքստով «կպնելով» եռյակի մաս կազմող Րաֆֆուն:
5. Ինչո՞ւ էր Լևոն Տեր-Պետրոսյանը հենց այս հանրահավաքի ժամանակ այդքան ջանասիրաբար գովերգում եվրասիականին միանալու հանգամանքը, միգուցե նա սրանով մեսսի՞ջ էր ուղարկում ՌԴ-ը ղեկավարությանը, որ տեսեք, թե ինչպիսի անձնազոհության ենք գնում «ձեր խաթեր», միգուցե նա այս քայլով միանգամից երկու նապաստա՞կ էր ուզում խփել՝ հասկացնել, որ ինքը ռուսամետ է, և երկրորդը՝ Րաֆֆուն ցույց տալ իր տեղը՝ հասկացնելով, որ բոլոր գլոբալ հարցերում ինքն է որոշողը:
6. Հիմա հարցեր՝ կապված Րաֆֆու ելույթի մասով. Ինչո՞ւ Րաֆֆին, ժողովրդական լեզվով ասած, Լևոն Տեր-Պետրոսյանի «խայծը կուլ տվեց» և, կարելի է ասել, իր ամբողջ ելույթի գերակշիռ մասը նվիրեց զուտ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցին։
7. Ինչպե՞ս կարող են երկու առաջնորդները՝ Տեր-Պետրոսյան
8. Ինչո՞ւ Րաֆֆին, համենայնդեպս, բարձրացրեց նստացույց անելու հարցը՝ նախապես իմանալով Ծառուկյանի բացասական դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, ինչո՞ւ էր նա ասում, որ Ծառուկյանն այս հարցը կդնի քվեարկության, և, առիթից օգտվելով, հնչեցնում, որ ինքը նստացույցի կողմնակից է, միգուցե սրանով Րաֆֆին ցանկանում էր ցույց տալ իր ավելի «դուխով» լինե՞լը։
9. Ինչո՞ւ Ծառուկյանը նստացույցի պահով այդքան կոշտ խոսեց, չէ՞ որ եռյակի մաս կազմող կուսակցության առաջնորդն այդքան ցանկանում էր, որ նստացույց լինի, չէ՞ որ Րաֆֆու հաշվարկը երևի այսպիսին էր։ Ծառուկյանը, ամոթի զոհ գնալով, երևի կդնի հարցը ժողովրդական քննարկման։
10. Եվ վերջին հարցը. ինչո՞ւ են եռյակի անդամներն իրենց մեջ եղած տարաձայնություններն ի ցույց դնում ժողովրդի առջև։
Ինչևիցէ, հանրահավաքը տեղի ունեցավ, մնում է սպասել, թե ինչ սյուրպրիզներ են մեզ սպասում հաջորդ հանրահավաքի ժամանակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=603475763098014&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1&permPage=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել