Լևոն Տեր-Պետրոսյանն իր թրի տակով չանցած ընդդիմադիրներին փչացնելու մեծ վարպետ է: Իշխանությանը գեբելսյան քարոզչության մեջ մեղադրող եռյակի կարկառուն դեմքերը նույնպես չեն խորշում քարոզչության գեբելսյան մեթոդներից: Չեմ ժխտում, որ եռյակին քննադատող ընդդիմադիրների մի մասը իշխանության կողմից ներդրված են, բայց բոլորին նույն արշինով չափելը սխալ է: Տեր-Պետրոսյանը եռյակի կազմից դուրս գտնվող ընդդիմադիրներին անվանում է մի խումբ մարդիկ, և այս հարցում համամիտ եմ առաջին նախագահի հետ: Այո՛, նրանք մի խումբ են, քանի որ չունեն Գագիկ Ծառուկյանի նման ազդեցիկ հովանավոր: Հենց որ այդ մի խումբ մարդկանց ձեռքն ընկնի եռյակի ֆինանսների գոնե կեսը, չեմ կարծում, թե նրանք պակաս հզոր ընդդիմադիր շարժում կստեղծեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=552788544821429&id=100002708650938
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել