Cosmo.am-ը գրում է․
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ պատրաստ են անդադար հիանալ կանանց շուրթերով: Մենք ուսումնասիրել ենք գեղեցիկ շուրթեր ունենալու բոլոր մանրամասները և այժմ կներկայացնենք հինգ երանգ, որոնց կողքով անտարբեր չի անցնի ոչ ոք:
Ինչո՞ւ է կարմիրը գերիշխում
Բոլոր երանգներից կարմիրն ամենաշատն է գրավում տղամարդկանց ուշադրությունը, իսկ պատճառը հետևյալն է. «Մեր պրիմատ նախնիները ստիպված էին տարանջատել խակ և հասած բույսերը` գոյատևելու համար: Եվ մինչև հիմա էլ կարմիր գույնը շարունակում է ասոցացվել բարիքի հետ»,- հավաստիացնում է Շերիլ Կիրշենբաումը՝ «Համբուրվելու արվեստը» գրքի հեղինակը:
Քո շուրթերը բացահայտում են
Քո կանացիությունը
Աչքի ընկնող գույնն ուշադրություն է գրավում նաև այն պատճառով, որ այն ընդգծում է քո կանացի հատկությունները: Անկախ ռասայական պատկանելիությունից՝ սովորաբար կանանց շուրթերի և հարակից մաշկի գույնի միջև տարբերությունը մեծ է: Փորձագետները հավաստիացնում են, որ շրթներկն օգնում է ընդգծել այս տարբերությունը, և տղամարդիկ ավելի ակնհայտորեն են նկատում, թե որքան կանացի ես դու:
Քո պտղաբերությունը
Քանի որ մենք միակ պրիմատներն ենք, որոնք ունեն ուռուցիկ, դեպի դուրս ցցված շուրթեր, անթրոպոլոգ Հելեն Ֆիշերը, մասնավորապես, հավատացնում է, որ շուրթերն էվոլյուցիայի արդյունքում զարգացած օրգաններ են, որոնք նպատակ ունեն ցուցադրելու հնարավոր զուգընկերներին, որ դու պատրաստ ես զուգավորման: «Շուրթերն առողջության և երիտասարդության ցուցանիշներ են»,- ասում է Ֆիշերը: Ուռուցիկությունն ավելի ակնառու է դառնում կանանց սեռական հասունացումից հետո ընկած պտղաբերության ողջ շրջանում, երբ էստրոգեն հորմոնն առավել բարձր մակարդակի վրա է:
Քո ցանկասիրությունը
Շուրթերի շարժումներով նրան կարող ես ուղարկել թաքնված հաղորդագրություններ: Ոչ վերբալ հաղորդակցման մասնագետ Ջանին Դրայվերն առաջարկում է շուրթերով շփման երեք հետաքրքիր եղանակ:
Կիսաբացիր շուրթերդ։ Երբ շուրթերդ կիսաբաց են, նշանակում է, որ դու բառացիորեն բաց ես տվյալ երիտասարդի հետ շփման համար:
Լպստիր շուրթերդ: Մենք այդպես ենք անում այն տղամարդու կողքին, որի ընկերակցությամբ հուզվում ենք... լավ իմաստով: Սա հանգստացնում է հուզմունքն ու սրտի զարկերը:
Կծոտիր շուրթերդ: Սա անչափ սեքսուալ հաղորդագրություն է: Եթե կինը զգում է, որ տղամարդը ցանկանում է բառացիորեն «ուտել» իրեն, նա այդպիսով հաղորդում է, որ այդ ցանկությունը փոխադարձ է:
Կեռասե ռումբ
Այս դասական գույնն առավել գեղեցիկ է նայվում, երբ անփայլ է: Փոխանակ շրթներկն անմիջապես տուփից օգտագործելու` այն քսիր մատով և շուրթերդ հպիր միմյանց. այսպես փայլը վերանում է:
Գաղտնիք չէ, որ տղամարդիկ անընդհատ ուսումնասիրում են մեր կուրծքը, սակայն պարզվում է, որ նրանք պակաս ուշադրություն չեն դարձնում նաև մեր շուրթերին: Մեզ հանդիպելիս առաջին 10 վայրկյանի ընթացքում նրանք հիմնականում ուսումնասիրում են մեր շուրթերը. ահա թե ինչ է ջրի երես հանել Մանչեստրի համալսարանի նոր ուսումնասիրությունը: «Տղամարդիկ կարող են լրիվ անտարբեր լինել քո հագած կոշիկի հանդեպ, սակայն քո շուրթերը նրանք երբեք անտարբեր չեն թողնի`ուղարկելով սուբլիմացված սեքսուալ հաղորդագրություններ»,- ասում է փորձագետ Յան Կերները: Մենք կներկայացնենք, թե ինչպիսին են այդ հաղորդագրությունները, և նաև կնշենք այն միջոցները, որոնցով կկարողանաս առավելագույն ուշադրություն գրավել:
Գրգռիչ ֆուկսիա
Մուգ վարդագույնն այս սեզոնին փայլատակում է կարմիր գորգերի վրա: Սակայն ինչո՞ւ այն կրել բոլորի պես: Փորձիր համադրել երկու երանգ. ներքևի շուրթին քսիր մի երկու տոն ավելի մուգ երանգ, քան վերևինին:
Զինաթափող nude
Իրապես բնական տեսքի հասնելու համար շուրթերդ պատիր կոնսիլերով` ձերբազատվելով քո բնական վարդագույն երանգից, այնուհետև օգտագործիր կրեմանման շրթներկ: Շուրթերը լայնացնող արդյունքի հասնելու համար օգտագործիր փոքրիկ վրձին` շուրթերի մեջտեղի մասին մի փոքր ոսկեփայլ փոշի քսելով:
Նարնջագույն հարձակում
Այսպիսի հարթ խոնավ արդյունք ստանալու համար օգտագործիր շատ փայլուն նարնջագույն շրթներկ մաքուր շուրթերի վրա՝ առանց դրանք բալզամով նախապատրաստելու (այլապես փայլը կծորա)։
Հրահրող վարդագույն
Մանկական վարդագույնը շատ սեքսուալ է թվում, հատկապես եթե թափանցիկ չէ: Մոռացիր փայլուն գույները և վերցրու բարձր գունային հագեցվածությամբ շրթներկ, որը մի հպումով կհարստացնի շուրթերդ գեղեցիկ երանգով:
Շուրթերդ նախապատրաստիր համբույրի
Նախքան քնելը կատարիր այս պարզ գործողությունները` շուրթերիդ փափկություն և առաձգականություն հաղորդելու համար։
● Մաքրում։ Դեմքը լվանալու համար նախատեսված հեղուկով լվա նաև շուրթերդ` 20 վայրկյան տրորելով դրանք` կոսմետիկայից մաքրելու համար։
● Շերտամաքրում։ Մաքուր, փափուկ ատամի խոզանակով տրորիր շուրթերդ շրջանաձև շարժումներով: Եթե դեմքդ լվանում ես հատուկ մաքրող սպունգով, կարող ես այն օգտագործել նաև շուրթերիդ համար:
● Բուժում։ Շուրթերն ավելի առաձգական դարձնելու համար օգտագործիր շիճուկային հիմքով քսուք` պեպտիդներով (առաջարկում ենք Bliss Fabulips Kit)։
● Խոնավացում։ Օգտագործիր շուրթերի բնական խոնավությունը պահպանող բալզամ` (Blistex Five Star Lip Protection կամ Neosporin Lip Health Overnight Renewal Therapy)։
Գույների գաղտնիքը
Փորձագետ Լեատրիս Էյսմանը բացատրում է, թե ինչու տղամարդիկ կկորցնեն գլուխները, եթե դու կրես նշված 5 պայծառ գույներից որևէ մեկը:
Երանգ՝ կեռասե ռումբ
Ինչու դա նրան դուր կգա: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կարմիր գույնն արագացնում է տղամարդու սրտի բաբախյունները : Պարզ ասած` այդ գույնն արդեն իսկ ապահովում է քո սեքսուալությունը:
Երանգ՝ գրգռիչ ֆուկսիա
Ինչու դա նրան դուր կգա: Մուգ վարդագույնը հուշում է, որ դու էներգիայով լի ես և սիրում ես արկածներ: Երկտոն էֆեկտն ավելի է ընդգծում այդ համոզմունքը:
Երանգ՝ զինաթափող nude
Ինչու դա նրան դուր կգա: Բնական տոնը` միախառնված փայլի հետ, խոսում է այն մասին, որ դու մեծամիտ չես, ռեալիստ ես, սակայն միևնույն ժամանակ թույլ չես տա, որ քեզ ոտնահարեն:
Երանգ՝ նարնջագույն հարձակում
Ինչու դա նրան դուր կգա: Այս խելահեղ երանգը վկայում է այն մասին, որ դու չես վախենում ուշադրության կենտրոնում լինելուց: Սեքսուալ երանգը հիշեցնում է նաև կրքոտ համբույրների մասին:
Երանգ՝ հրահրող վարդագույն
Ինչու դա նրան դուր կգա: Այս նուրբ երանգը ստեղծում է անմեղ, գերկանացի տրամադրություն: Չնայած քո անկախ և չարաճճի բնավորությունը՝ այն քեզ անկրկնելի գրավչություն է հաղորդում: