Cosmo.am-ը գրում է․
Առաջին հայացքից, աչքերի «սլաքներ» անելը դյուրին է թվում: Բայց «սլաքները» գործնականում նենգ են. կա՛մ շատ ցածր են ստացվում եւ «փակում» են աչքերը, կա՛մ համաչափ չեն ստացվում, կա՛մ հաստությամբ տարբեր են, կա՛մ անհավասար ու ծուռ։ Շատերը կանգ են առնում առաջին եւ երկրորդ անհաջող փորձից հետո:
Սլաքներն ամենապարզ, բայց, միաժամանակ, աչքերի դիմահարդարման ամենակարևոր տարբերակներից են։ Դրանք կարող են ընդգծել աչքերի ձևն ու ավելի գեղեցիկ ու արտահայտիչ դարձնել։ Առաջարկում ենք սլաք նկարելու մի քանի տարբերակ :
Սլաքները նկարելու ընդհանուր կանոնները
Սկզբում պետք է ուշադիր սովորել անթերի սլաքներ ստանալու հիմնական կանոնները` մշակված դիմահարդարների կողմից.
- նկարելիս հայելու մեջ նայիր ոչ թե կողքից, այլեւ ուղիղ,
- սլաքները սկսիր նկարել թարթիչների շարքից,
- թարթիչների շարքը թույլատրվում է ծածկել մուգ ստվերաներկով, որպեսզի կարողանաս խուսափել սլաքների եւ թարթիչների արանքում հայտնված բաց հատվածից,
- միշտ հաշվի առ աչքերիդ ձևը:
Ինչով ավելի լավ կլինի նկարել սլաքները
Այժմ դիմահարդարումը կատարվում է դիմահարդարման հետևյալ միջոցների օգնությամբ.
1. աչքերի մատիտ
2 .հեղուկ մատիտ
3. գելային մատիտ
4. կոպերի ստվերաներկ
5. կոմպակտ մատիտ
Այս միջոցները տարբեր են, այդ պատճառով անհրաժեշտ է ընտրել քեզ ամենահարմար տարբերակը։ Ծանոթացիր այս միջոցներից յուրաքանչյուրի առանձնահատկություններին, այնուհետեւ վերջնական ընտրություն կատարիր:
Աչքերի մատիտ
Կարելի է ասել, որ հատուկ մատիտով նկարված սլաքներն ավելի վառ ու հետաքրքիր են, քան ստվերաներկով արված սլաքները: Այդպիսի սլաքները հարմար են գրեթե բոլոր տեսակի աչքերին։ Բացի այդ, մատիտը բավական հարմար միջոց է սլաքներ նկարելու համար։ Կոսմետիկ այս միջոցը հատկապես հարմար է այն կանանց համար, ովքեր այս գործում մեծ փորձ չունեն:
Հեղուկ մատիտ
Այս միջոցը կարող է առավելագույնս բարակ սլաքներ նկարել։ Հարկ է խոստովանել, որ այն այդքան էլ դյուրին չէ կիրառել։ Հեղուկ մատիտը բավական արագ է չորանում, ինչից հետո այն շտկելը բարդանում է։ Սլաքները նկարում են բարակ վրձինների միջոցով։
Գելային մատիտ
Շատ նման է հեղուկ մատիտին, ամեն դեպքում, արդյունքը նույնն է։ Բայց գելային մատիտը քսում են հարթ վրձինով, որի ծայր թեք ձև ունի։
Ստվերաներկ
Ստվերաներկի շատ հարմար է կլոր աչքերով կանանց համար։ Ցանկալի է մուգ երանգներով չոր ստվերաներկ ընտրել։
Կոմպակտ մատիտ
Տարբերվում է հուսալիությամբ, չի ծորում։ Հմուտ շատ դիմահարդարներ նախընտրում են սլաքներ նկարել հենց այս միջոցով։