Նոր Նորք վարչական շրջանում կանգնեցվելու է նախկին թաղապետ, ԱԺ նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանի որդու` Դավիթ Պետրոսյանի հուշարձանը. Ավագանին է էդպիսի որոշում ընդունել: Պատճառաբանությունը սպանիչ ա` «Որոշման համար հիմք են հանդիսանում Նոր Նորք վարչական շրջանի բնակչության կողմից ներկայացված առաջարկությունները»: 
Որպես Նոր Նորքի բնակիչ ինձ ոչ մեկ չի հարցրել` ցանկալի է»? իմ համար արձանը կանգնեցնելը ու գիտեմ շատերին չեն հարցրել. Մի հատ խնդրում եմ եկեք մեր շենքի մոտ կանգնեք, հարցրեք` գոհ են? եղել նախկին թաղապետից/Պետրոսյանի մասին է խոսքը/, բոլորը, վստահ եմ, կդժգոհեն` 5-րդ հարկի բնակիչների տանիքները կաթում էր, ով մտնում էր մոտը, հետ էր ուղարկում ու էլի լիքը հարցերի լուծում չի տրվել:
Հ.Գ. Հանգստություն Դավիթ Պետրոսյանի հոգուն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել