Անկեղծ կուզեմ, որ եռյակը գտնի մեզ այս ժանտախտից հանելու հնարը, բայց դա անել կարողանալու համար հարկավոր է պարզել, թե ինչո՞ւ ունենք այս ժանտախտը:
Եվ ինձ անչափ հետաքրքիր է, թե ինչպե՞ս են նրանք վերաբերվում մեր միջի այս ախտորոշմանը և ի՞նչ դեղամիջոց են առաջարկում՝

Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանն էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։

Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։

Հ.Թումանյան1910

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել