Լրատվամիջոցներ. Total-ի ղեկավարի օդանավի առաջ երկու մեքենա է դուրս եկելPanorama.am-ը գրում է․

Վնուկովոյում օրեր առաջ տեղի ունեցած վթարի ժամանակ ֆրանսիական Total ընկերության ղեկավարի օդանավի դիմաց միանգամից երկու ձյունմաքրող մեքենա է դուրս եկել: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով «Կոմերսանտ»-ին: 

Օդանավակայանի դիսպետչերներն իմացել են, որ թիվ 2 թռիչքուղում ձյունք մաքրող մեքենաներ են աշխատում: Դրանց վարորդները տեսնելով, որ ազդանշանային լուսարձակները չեն աշխատում, որոշել են դիմել քիչ հեռվում գտնվող էլեկտրիկին: Հետդարձի ժամանակ արդեն վերադարձել են թիվ 1 թռիչքուղիով, որտեղից օդ բարձրանալ էր պատրաստվում Total-ի ղեկավարի Falcon օդանավը: Դրանիցից մեկը անցել է արագ թափ հավաքող ինքնաթիռի դիմացով, մյուսն էլ հարվածել է թևին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում «Ֆալկոն» ինքնաթիռը Մոսկվա-Փարիզ թռիչքն իրականացնելիս բախվել էր ձյուն մաքրող մեքենային, վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել, որից երեքն անձնակազմի անդամներն են: Օդանավաի միակ ուղևորը ֆրանսիական Total նավթային ընկերության ղեկավար Քրիստոֆ դե Մարժերին էր: Նա անցած երկուշաբթի Մոսկվա էր ժամանել՝ մասնակցելու Մեդվեդևի անցկացրած Օտարերկրյա ներդրումների խորհրդակցական խորհուրդի հավաքին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել