Մարինա Մարտիրոսյանը որդի է ունեցել (Photo)Slaq.am-ը գրում է․

Ինչպես արդեն օրեր առաջ Slaq.am-ը հայտնել էր ծնվել է հաղորդավարուհի, պարուհի Մարինա Մարտիրոսյանի երկրորդ երեխան: Գեղեցկուհի Մարինան տղա է ունեցել, ինչի առիթով էլ վերջինս սիրով համաձայնվեց պատասխանել slaq.am-ի մի քանի հարցերի, ինչպես նաև տրամադրեց նոր լուսանկարներ:

Պատմեք մի փոքր փոքրիկիմասին ինչպիսի՞ն է նա:

Զավակս շատ համովիկն է, մեր մեծ հրաշքն է: Յուրաքանչյուր ծնողի համար իր երեխան ամենա ամենան է: Ձագուկս հոկտեմբերի 8-ին է ծնվել, այսինքն դեռ երեք շաբաթական է, եւ ինչպես բոլոր նորածինները ուտում է եւ օրվա մեծ մասը քնում:

Ի՞նչ է փոքրիկի անունը:

Անունը Առնո ենք կնքել:

Ու՞մ ցանկությամբ եք այդպես կոչել:

Իմ ցանկությամբ իսկ ամուսինս դեմ չէր, քանի որ ինքն էլ շատ հավանում է այդ անունը:

Ինչպես ընդունեց փոքրիկին Ձեր աղջիկըարդյոք խանդի դրսևորումեր չեն նկատվում:

Աղջիկս շատ լավ ընդունեց եղբոր գալուստը: Այո մտավախություն ունեինք որ կխանդի, բայց ի ուրախություն մեզ նման բան չկա: Շատ հանգիստ ու խաղաղ է: Օրվա ընթացքում, երբ կերակրում եմ, հաճախ գալիս ու սկսում է շատ նուրբ շոյել:

Ձեր աշխատանքի հետ ինչպես պետք է հարմարեցնեքթե ժամանակավոր դադար եք ունենալու:

Իսկ աշխատանքի հետ կապված ասեմ որ գրեթե մինչեւ հղիության վերջը աշխատել եմ, հիմա մի որոշ ժամանակով դադար կառնեմ: Փոքրիկիս մի քիչ կմեծացնեմ ու էլի կվերադառնամ աշխատանքիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել