Newmag.am-ը գրում է․

Նրանց տեսնել գրեթե չեք հասցնում: Միայն լսում եք պետավտոտեսչության ազդանշաններն ու ոստիկանների սուլիչները և գլխի եք ընկնում. Նախագահի ավտոշարասյունն է անցնում: Արագասլաց կորտեժին հետևելիս դժվար է նկատել` երկրի առաջնորդն ինչ մակնիշի մեքենայում է. տեսագրություններն են օգնում: Ղեկավարների համար կարևոր է` ինչով են երթևեկում, նրանց անվտանգության պատասխանատուների համար` առավել ևս: Ռոբերտ Քենեդին` Ջոն Քենեդիի կրտսեր եղբայրը, երբ Միացյալ Նահանգների գլխավոր դատախազն էր, հայտարարեց. «Երկրի հեղինակությունը պայմանավորված է հրթիռներով, օլիմպիական մեդալներով և նախագահի լիմուզինով»:

Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ
Ավանդական ու անվտանգ դաս

ՀՀ նախագահին սպասարկող «Mersedes S600» մեքենան ներկայացուցչական դասի է: Երկրների առաջնորդները, մեծահարուստներն ու «Մերսեդես»-ի սիրահարները սովորաբար հենց այս մակնիշի մեքենաներն են նախընտրում: Այս մոդելը շքեղության և անվտանգության խորհրդանիշ է: Մեքենան զրահապատ է և անխոցելի: Գինը` 305000 եվրո:

serj1

Իլհամ ԱԼԻԵՎ
Մերթընդմերթ վարում է

Ադրբեջանի նախագահն օգտվում է մի քանի ամենագնացից: Նրա սիրելի ուղեկիցը «Maybach 62» լիմուզինն է: Մեքենան ամբողջությամբ զրահապատ է և պաշտոնական այցերի ժամանակ էլ սպասարկում է երկրի ղեկավարին: «Մայբախ»-ի մեկնարկային արժեքը 352000 դոլար է: Բացի այս մակնիշից` Ալիևը երթևեկում է նաև «Mercedes -Benz W221 S600 Pullman Guard» մեքենայով: Այս մոդելը նույնպես զրահապատ է, ընդ որում Ալիևը երբեմն հենց ինքն է վարում ամենագնացը: Մերսեդեսի գինը 500000 եվրոյից 1 մլն եվրո է:

aliev

Վլադիմիր ՊՈՒՏԻՆ
Անխոցելի հսկայի տիրակալը

Ռուսական տերության ղեկավարը գերմանական տեխնիկայի սիրահար է: Վլադիմիր Պուտինի նախագահական մեքենաների շարասյունը լիքն է «Mercedes» G-Class, «Mercedes» E կարգի և ստանդարտ մոդելի S կարգի, «BMW» 5-Series և «Volkswagen Caravelle» մեքենաներով: «Mercedes Pullman» մեքենայի վրա տեղադրված է V12 շարժիչը: Լիմուզինի շրջակայքը հետևելու համար օգտագործվում է տեսախցիկը, որը տեղադրված է բեռնախցիկում: Ավտոմեքենայի կապի և անվտանգության մասին տեղեկությունը գաղտնի է պահվում: Ավտոմեքենան զրահապատ է և կարող է դիմակայել հրազենային հաձակմանն ու նռնակի պայթյունին: Հնարավոր հարձակումից հետո մեքենան չի կորցնում տեղաշարժվելու ունակությունը: Գինը` 1 մլն դոլար:

putin1

Բարաք ՕԲԱՄԱ
Մեքենան աշխատասենյակ է

Ամերիկայի նախագահների մեծ մասը չի երթևեկել սերիական արտադրության մեքենաներով: Նախագահի համար առաջին հատուկ ստեղծված մոդելը եղել է «Ford Lincoln 413B»-ն: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպասարկում է շքեղ «Cadillac One» լիմուզինը: Օբաման այն համարում է անիվների վրա օվալաձև աշխատասենյակ:« Cadillac One»-ն արժե 300000-ից 1 մլն դոլար:

obama

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել