Թունավորում՝ պահածոյացված սնկից. Թունավորվածներից մեկն անչափահաս աղջիկ էSlaq․am-ը գրում է․

Հիվանդանոցից, հոկտեմբերի 22-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 61-ամյա Աիդա Ղ.-ն, 36-ամյա Լուսինե Ա.-ն, 16-ամյա Անի Ղ.-ն եւ 13-ամյա Սոնա Ղ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրանք թունավորվել են պահածոյացված սունկ ուտելու հետեւանքով:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի բաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել