1in.am-ը գրում է․
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 01.05-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար, կա մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 34 NA 089 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Մեգա Մոթորս» ընկերությանը պատկանող 002 ԼԼ 20 համարանիշի էվակուատորին:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 49-ամյա Հ. Ա.-ի դին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1463264.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



